19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավագ Շաբաթվա խորհուրդը

Քրիստոսի սուրբ Հարության տոնը մեզ՝ հայերիս՝ որպես Քրիստոնեությունն առաջինն ընդունած Լույսի ազգիս, համար հիմնական տոնն է՝ թերևս ավելի կարևոր, քան Սուրբ Ծնունդն ու Ամանորը: Եվ յուր Խորհուրդը հենց Վերածնունդն է՝ ունայնությունից ձերբազատվելու և դեպի Երկինք, դեպի Աստվածայինը գնալու հնարավորությունը: Մեր կազմակերպությունը, առաքելություն ունենալով նպաստել մարդու մտավոր, հոգեբանական և հոգևոր զարգացմանը, իր հերթին ուզում է անդրադառնալ […]

Պայթյունը կործանեց 8 անձից բաղկացած ընտանիքի կյանքը…./վիդեո/

7 ամսեկան երեխան սթրես է տարել, անգամ չգիտակցեով, թե ինչ է կատարվում շրջապատում: Տունը պայթել է ակնթարթների ընթացքում: Ութ անձից բաղկացած ընտանիքը հայտնվեց փողոցում ու ընտանիքի անդամները այդպես էլ չհասկացան ճակատագրի խաղ էր, թե՞ գազ մատակարարող ընկերության սխալի հետևանք: Գազի արտահոսքի հետևանքով պայթած տան բնակիչները՝ ակամա հայտնվեցին փողոցում:Արարատի մարզի Այնթափ գյուղի 12 փողոցի 10 տան […]

Նախ նախկին կնոջս պետք է ամուսնացնեմ, հետո նոր մտածեմ իմ մասին. Պուտին

Վլադիմիր Պուտինի ամենամյա “ուղիղ գծի” ժամանակ նրան հարցրել են, թե երբ է պատրաստվում ամուսնանալ` երբ Ռուսաստանն առաջին տիկին կունենա: Ի պատասխան` Պուտինն ասել է, որ ինքը նախ պետք է ամուսնացնի իր նախկին կնոջը, մոր միայն մտածի իր մասին:  “Ես սկզբում պետք է Լյուդմիլա Ալեքսանդրովնային ամուսնացնեմ, իսկ հետո արդեմ իմ մասին էլ կմտածեմ”,- ասել է նա:

Ղրիմի գեղեցկուհի դատախազը` ուշադրության կենտրոնում. նրան կրկին տեսանյութի հերոսուհի են դարձրել /վիդեո/

Հայտնի բլոգեր Enjoykin համացանց է տեղադրել տեսանյութ, որի գլխավոր հերոսուհին Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան է: Տեսանյութը արդեն մեկ միլիոնից մարդ նայել: Այն վերնագրվել է` “Ղրիմը մերն է”:

Կմեծանա ”անցանկալի” անձանց հայտնաբերման հավանականությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ”Փախստականների և ապաստանի մասին” և ”Պետական տուրքի մասին” օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերին: Ակնկալվում է, որ օրենքների ընդունման դեպքում կնվազի անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հավանականությունը, կպարզեցվի  և կավտոմատացվի անձի նույնականացման գործընթացը, կմեծանա ”անցանկալի”  անձանց հայտնաբերման հավանականությունը, փաստաթուղթ տալու համար գանձվող տուրքը չի գերազանցի ներպետական անձնագիր տալու համար գանձվող նվազագույն վճարը:

Ես իմ քաղաքական հայացքների համար բանտարկված եմ. Վոլոդյա Ավետիսյանի հայտարարությունը

Ներկայացնում ենք ազատամարտիկ, քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանի հայտարարությունը 2013 թ. սեպտեմբեր 30-ին, իմ ձերբակալությունից 10 օր անց տարածված առաջին հայտարարությանս մեջ ես շեշտել էի, որ. վարչախմբի ու մեր ժողովրդի շահերն իրար հակասում են, մենք ազգային պետություն չունենք, եղածը ժողովրդին ու մեր պետականությունը կործանող մի գործիք է, 1988-ին սկսված ազգային-ազատագրական պայքարը կիսատ է մնացել, այն պետք է […]

Գիտական կոչումների և աստիճանների շնորհման ոլորտը կարգավորող իրավական ակտերը կվերանայվեն

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի հրամանով՝ ՀՀ-ում գիտական կոչումների և աստիճանների շնորհման ոլորտը կարգավորող իրավական ակտերը վերանայելու, նոր իրավական ակտեր մշակելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ:  Համաձայն հրամանի՝ խումբը կղեկավարի ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Հանձնարարվել է մինչև սույն թվականի  սեպտեմբերի 20-ը ՀՀ կրթության և գիտության նախարարին ներկայացնել […]

Բացահայտվել են հատուկ դպրոցներ ընդունվելու կարգի չարաշաhման դեպքերը

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի  միջնորդությամբ  Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել էր մի շարք հատուկ դպրոցներում իրականացնել աշակերտների փաստաթղթերի ուսումնասիրություն: Նախարարի ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ հայտնաբերված խախտումներն արդեն իսկ ստացել են դրական լուծում :  Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ դպրոցում սովորող  երեխաներից մեկը, ով չուներ ֆիզիկական կամ մտավոր որևէ խնդիր, արդեն ազատվել է դպրոցից […]

Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու հարցը լրացուցիչ քննարման կարիք ունի

Կառավարությունը քննարկել է ”Պետական կենսաթոշակների մասին” օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նա առաջարկել է մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում հաշվառել նաև մինչև 2003թ. օգոստոսի 1-ը նախկին ԽՍՀՄ հանրապետություններում աշխատած ժամանակահատվածները: Նախագծի մշակման նպատակը 2003 թվականից հետո ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած Վրաստանի Սամցխե-Ջավախք և […]

Երկրաշարժերը 2014թ. ապրիլի 10-ից մինչև 16-ը

Ս.թ. ապրիլի 10-ից մինչև 16-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3–4 բալ ուժգնությամբ գրանցել է մեկ երկրաշարժ: Վերջինս տեղի է ունեցել ապրիլի 13-ին Հայաստան-Նախիջևան սահմանակից գոտում` Արարատ քաղաքից 28 կմ հարավ-արևելք: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ, որից 1-ը` 4-5 բալ ուժգնությամբ Թուրքիայի Վան, 2-ն էլ` 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի