Նոր վարչապետը ազատամարտիկներին հավատ չի ներշնչում…/վիդեո/
Նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը այսօրվա իշխանություններից որևէ սպասելիք չունի: Նրա դիտարկմամբ կառավարության փոփոխությունը պարզապես “աչքակապուկ” էր և որև դրական առաջընթաց չի կարող բերել իր հետ: Մալխասյանը կարծում է, որ իսկական ազատամարտիկները նրանք են, որ պատերազմից հետո չեն նախընտրել նյութական կեցության և կեղծիքի դաշտը:
“Նրանք մնացին համես հայ մարդիկ: Եթե մենք չենք արժեվորում նրանց արած գործը, նրանց կերպարը չենք մեծարում, ուրեմն գալիք սերունդներին չենք կարող հայրենասիրության մղել:Երբ որ ստեղծվում են կեղծ հերոսներ, այլևս փչացած նոյւթականացված ազատամարտիկներ, որոնց տեսանք վերջին երկրապահի համագումարին, ապա դրանցով սերունդ դաստիարակելով մեր երկիրը ապագա չի ունենա”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նախկին քաղբանտարկյալը:
Նա գտնում է, որ այս “չարիքի իշխանություններին” միայն միասնականությամբ:
Մալխասյանի դիտարկմամբ նոր վարչապետի կենսագրությունը վստահություն չի ներշնչում:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: