15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայերի ցեղասպանության դատապարտման նշանակությունը հայ ժողովրդի անվտանգության տեսանկյունից

Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի շրջանակներում՝ բարոյական, իրավական, քաղաքական, ֆինանսական, տարածքային եւ այլ հարցերի շրջանակներում առանձահատուկ նշանակություն ունի Հայերի ցեղասպանության դատապարտման հարցը, առաջին հերթին, որպես հայերի, հայ ժողովրդի, հայ մարդու անվտանգության խնդիր:

 

Բանն այն է, որ հատկապես ապրիլի 24-ի հիշատակի եւ ոգեկոչման տարեկան արարողությունների մեջ միշտ աննկատ է մնում այն հարցը, որ հայերին, հայ ժողովրդին, հայ մարդուն ազգային պատկանելիության համար հետապնդել, հալածել, սպանել են դեռեւս 1894-96 թվականներին եւ որ հայության ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների այդ շղթան, առանց լուրջ ընդհատումների, շարունակվում է մինչեւ այսօր:

 

Ավելի պարզ պատկերացում կազմելու համար, թե որքան լուրջ խնդրի առաջ ենք կանգնած  մեջբերենք պատմական հետեւյալ փաստերը:

 

Պանթուրքիզմը ռասիզմ է՝ հանցագործություն, ուղղված ոչ միայն հայերի, այլեւ համայն մարդկության դեմ:

Պանթուրքիզմի գաղափարախսությունը շարադրվել ու հրապարակվել է 1873-1923 թթ. հետեւյալ քարոզիչների` Արմինիուս Վամպերիի, Ֆրանց ֆոն Վերների, Կոնստանդին Բոռժեցկու, Լեոն Կահունի, Ալբերտ Կոհենի եւ Խալիդե Էդիբի կողմից: Զիա Գյոքալփը սրանց աշակերն էր: Պանթուրքիզմի առաջին քարոզներից 20 տարի անց՝ 1896-96 թթ., Սուլթան Աբդուլ Համիդը կազմակերպեց հայերի առաջին զանգվածային հալածքներն ու կոտորածները:

1894-96 թթ. մինչեւ 1923 թ. շուրջ 30 տարի շարունակ օսմանյան կայսրության, Արեւմտյան Հայաստանի. Կիլիկյան Հայաստանի, Արեւելյան Հայաստանի տարածքում՝ թուրքական երեք իրարհաջորդ կառավարություններ՝ սուլթանական, երիտթուրքական, քեմալական, իրականացրին հայերի զանգվածային հալածանքներ, ցեղասպանություն, բռնագաղթ:

 

1905-1921 թթ. եւ 1988-94 թթ. ընթացքում եւ մինչեւ այսօր, նույն ծրագրով ու ձեռագրով, ազերի թուրքերի առաջնորդները, այնուհետեւ Ադրբեջանի Հանրապետության անցյալի եւ ներկայի իշխանությունները իրականացրին հայերի զանգվածային հալածանքներ, կոտորածներ, ցեղասպանությւոն եւ բռնագաղթ՝ Կովկասում, Բաքվում, Շուշիում, Հայաստանի Հանրապետության տարածքում, Նախիջեւանում, հետագայում Սումգայիթում, Բաքվում եւ Ադրբեջանի Հանրապետության տարածքում, Արցախում, հարակից հայկական բնակավայրերում:

 

Կարելի է հաշվարկել եւ տեսնել, թե իրականում որքա՛ն են կազմում հայերի մարդկային կորուստները, սակայն մեր նպատակը այս պահին դա չէ:

 

Մենք ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ հայերի նկատմամբ ռասիզիմի, այլատյացության, հալածանքի, կոտորածների ու ցեղասպանության քարոզչությունից, այսինքն՝ 1873-74 թթ. 20 տարի անց՝ 1894-96թ.. հայերի նկատմամբ սկսվել հալածանքների ու հանցագործությունների մի երկար շղթա, որ շարունակվում են մինչեւ այսօր, ձգվում մինչեւ մինչեւ Մերձավոր Արեւելք՝ Լիբանան, Իրաք, Սիրիա ու… Քեսապ:

 

Սա իր հերթին նշանակում է, որ Հայերի ցեղասպանության դատապարտման հարցը առաջին հերթին հայերի, հայ ժողովրդի, հայ մարդու անվտանգության հարց է, եւ այս տեսանկյունից հետաքրքիր է նայել ու տեսնել, թե որոնք են այն երկրները, որոնք ճանաչել ու դատապարտել են Հայերի ցեղասպանությունը, եւ որոնք են նրանք, որ դա չեն արել մինչեւ այսօր: Հասկանալի է, որ այստեղ գլխավոր գործոնի դեր չի խաղում չարչրկված <<ռազմավարական գործընկերության>> հարցը, որովհետեւ դա իրականում պատրվակ է թաքցնելու բուն ճշմարտությունը՝ այն, որ շատերի համար Հայկական Հարցի լուծումը հայերի ոչնչացման միջոցով իրականացվող հարց է:

 

Բայց ինչպես ձախողվեց <<Մեկ հայ թողնել, այն էլ թանգարանում…>> ծրագիրը, այնպես էլ փախողվելու է Հայկական Հարցը հայերին ոչնչացնելու հանցագործ ձեռագրով լուծելու ծրագիրը, որովհետեւ եթե կարճաժամկետ հեռանկարում կարելի է ենթադրել, թե տարածաշրջանում ապրող ժողովուրդների ճակատագիրը հնարավոր է տնօրինել, ապա ժողովուրդների պատմական ընթացքը հնարավոր չէ ո՛չ կանխատեսել եւ ո՛չ էլ տնօրինել, բացառությամբ անձնական ձախողումների միջոցով սեփական ժողովրդի պատմական առաջընթացը կանխելն ու խափանելը:

 

ՏիգրանՓաշաբեզյան

ԱրեւմտյանՀայաստանիՎտարանդիԿառավարությանվարչապետ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ