19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինչև ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը

Կառավարության մամլո ծառայությունից հայտնում են, որ այսօր Կառավարության նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ կայացել է խորհրդակցություն, որի արդյունքում վարչապետը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 3-ի որոշման համաձայն՝ ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Կառավարությունը […]

Վոլոդյա Ավետիսյանի կալանավորման մեջ մեղավո՞ր է /վիդեո/

“Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” քաղաքացիական նախաձեռնության նախագահ Գագիկ Սարուխանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ ազատամարտիկների միջև առաջացած պառակտմանը: Վերջերս տեղի ունեցած ասուլիսներից մեկի ժամանակ ազատամարտիկներից մեկը մեղադրել էր պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանին՝ պահեստազորի մեկ այլ գնդապետ այժմ անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանի գործին առնչություն ունենալու մեջ: Ի՞նչու են ազատամարտիկները մեղադրում մեկը մյուսին: Արդյո՞ք որևէ հիմնարար […]

Տարոն Մարգարյանի ծննդից մինչեւ կառավարության կազմ. ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը /վիդեո, լրացված/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական հարցեր, մասնավորապես կառավարության ձեւավորման հարցերը:  Այս մասին լրագրողներին նիստից հետո տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, Ագային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: “Նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծննդյան օրն է, շնորհավորեցինք”,-ասաց նա: Հարցին, թե արդյոք հայտնի չեն Կառավարության նորանշանակ պաշտոնյաներն ովքեր կլինեն, անուններ հայտնի չեն, ՀՀԿ խոսնակը պատասխանեց, որ եթե անուններ հայտնի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. թարմ պտուղ- բանջարեղենի արտահանումն ավելացել է

Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանումն ավելացել է: Ապրիլի 17-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է ավելի քան 17 հազար 319 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, նախորդ տարվա նույն ժամանակի 5 հազար 302 տոննայի դիմաց: Հայկական պտուղ-բանջարեղենը հիմնականում առաքվում է Ռուսաստան ,Վրաստան, Իրաք, ԱՄԷ:

Իմ խեղճ գլուխն այնպե՜ս է պտտվում, եւ ես ինձ այնքա՜ն լավ եմ զգում…

Հարեւանները Ա՜խ, ինչպես էին դատապարտում նկարչին հարևանները։ Բոլորը խոսում էին այն մասին, թե նա ի՜նչ, տաղանդավոր է, և ի՜նչ ափսոս է, որ խմում է՝ թաքուն ուրախանալով, որ գոնե այս հարցում նման է իրենց։ Եվ ոչ-ոք չգիտեր, որ նկարչր տանը գինու սափորում արդեն վաղուց սովորական աղբյուրի ջուր է, որն առավոտները թեթև քայլվածքով բերում է նա, որին […]

Առավոտվա շոուի համար ազատամարտիկ կնոջը փորձում են ձերբակալել. ահազանգ

Այս պահին ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանի բնակարանի մոտ ոստիկանության աշխատակիցներ են: Րոպեներ առաջ ազատամարտիկը ահազանգեց մեր խմբագրությանը և նշեց, որ ողջ շենքի տարածքում ոստիկանական մեքենաներ են ու աշխատակիցներ: “Դուռս փակել եմ ու չեմ հանձնվելու: Ես իմ ազգի համար արյուն եմ տվել: Թող իմ ազգն էլ հիմա ինձ սպանի…”,-Henaran.am-ի թղթակցի հետ կարճատև հեռախոսազրույցում ասաց ազատամարտիկը: Հիշեցնենք, որ […]

Ընտանիք թե՞ կարիերա. Լուիզա Ղամբարյանը բախվել է իրականությանը/վիդեո/

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը իրեն երջանիկ կին է համարում, որովհետև ունի ընտանիք, ունի սիրելի տղամարդ և դուստր, որոնց պարգևած հրաշալի զգացմունքներին գումարվում է սիրած աշխատանքը: Լուիզա Ղամբարյանը բազմաթիվ անգամներ է բախվել իրականությանը: Նույնիսկ  իդեալական ընտանիք ունեցող կնոջ կյանքում եղել են որոշիչ պահեր: Բանականությունը միշտ օգնել է դերասանուհուն: Ընտանիք թե՞ կարիերա՝ հարցի պատասխանը Henaran.am-ի տեսանյութում:

ԳՄ-ից առաջ Հովիկ Աբրահամյանը խոստացավ /վիդեո/

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: ՀՀԿ գրասենյակի դիմաց այսօր հավաքվել էին Բուզանդի, Արամի, Տիգրան Մեծի փողոցի բնակիչները, ովքեր պնդում են, որ արդեն վեց տարի է՝ հայտնվել են փողոցում: Կառավարության շենքի ետնամասում բանկիչները սպասում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, միաժամանակ նաև իրենց բողոքի ձայնն էին հայտնում: ՛՛Մենք էլ ենք տուն ուզում: Շնորհավորում ենք, առողջ լինեք, […]

“Մայրս վիժվածքա …”/վիդեո/

Չորս մանկահասակ երեխաների հետ Խուդոյաննների ընտանիքը արդեն մեկ ամսից ավելի գիշերում է Նախագահական նստավայրի դիմաց: Այսօր կադաստրի դեմ բողոք ունեցող ընտանիքը գործադիր մարմնի շենքի մոտ էր: Նրանք եկել էին ՀՀ գլխավոր դատախազին հանդիպելու համար: Դատախազի փոխարեն նրանց մոտեցավ՝  քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն Ալեքսանդր Ղազարյանը: “Ինձ տնից զրկել են մայրս ու քույրս, անչափահաս եմ […]

Տղամարդը դանակով խփել է հղի կնոջ փորին, ապա դանակահարել տղային ու հարեւանին

Մոսկվայում ոստիկանությունը քրեական գործ է հարուցել տեղի բնակարաններից մեկում տեղի ունեցած դանակահարությունների փաստի առթիվ: Ինչպես պարզվել է, վեճի արդյունքում տղամարդը դանակով խփել է իր հղի կնոջ փորին, ապա դանակահարել է կնոջ 21-ամյա որդուն եւ հարեւանին: Ներկայումս բժիշկները պայքարում են նորածնի կյանքի համար, որին վաղաժամ հանել են` կեսարյան հատման միջոցով: Միջադեպը տեղի է ունեցել երեկ: Նախնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի