20 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երդվեցին հարկադիր կատարողները /վիդեո/

Մայիսի 5-ին՝ հարկադիր կատարողի մասնագիտական օրվա առթիվ տեղի ունեցավ առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման եւ ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն: Ծառայության 20 աշխատակից երդվեց հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն եւ բարեխղճորեն կատարել ստանձնած պարտականությունները: “Բարի գալուստ եմ մաղթում բոլորիդ: Մենք ձեզ մեր ընտանիք ենք ընդունում որպես լիարժեք անդամի, եւ բոլորհարցերում պետք է միմյանց նեցուկ լինենք: Շատ կարճ ժամանակահատվածում կտեսնեք, որ ձերղեկավարությունը ձեզ հետ է ամեն հարցում, օժանդակում է յուրաքանչյուր նախաձեռնություն: Դուք կրում եքուսադիր, որովհետեւ կատարում եք առաքելություն, որն օրենքով է նախատեսված հարկադիր կատարմանծառայողների համար: […]

Ստացավ Վեհափառի հայրապետական օրհնությունը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կոլեկտիվի հետ, շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և հետագա հաջողություններ մաղթեց:  Հանդիպմանը ներկա էր նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը: Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց Արմեն Մուրադյանի ներդրումը  «Իզմիրլյան» կենտրոնի կայացման և զարգացման գործում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորանշանակ նախարարին հայրապետական իր օրհնությունը տվեց` հույս հայտնելով, որ […]

Արտակարգ պատահար. ընձառյուծը հարձակվել է երեխայի վրա

Մերձմոսկվայում կրկեսում ընձառյուծը պոկվել է շղթայից եւ հարձակվել մի երեխայի եւ նրա մոր վրա, գրում է Интерфакс-ը:  Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան` կրկեսային ներկայացման ժամանակ: Բարեբախտաբար, վարժեցնողները ժամանակին հասցրել են բռնել ընձառյուծին, եւ երեխան ու մայրը լուրջ վնասվածքներ չեն ստացել: 

Տափակ երաժշտությու՞ն, թե՞…/վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սիրված երգերի հեղինակ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը խոսեց նաև մարդկանց կողմից ընդունված կամ չընդունված երգերի մասին: Ամիրխանյանի դիտարկմամբ ամեն մեկը ունի իր նախասիրությունը և լսում է այն ինչը իրեն է դուր գալիս: “Մենք կարող ենք մեր լսած երաժշտությունը համարել տափակ, բայց նա էլ կարող է տափակ համարել մեր լսած երաժշտությունը:Առողջ խնդիրը […]

Հովիկ Աբրահամյանը հորդորել է վերանայել որոշումը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է “Արմենիա” հեռուստաընկերության “Ժամը” լրատվականի աշխատակիցների աշխատանքից հեռացման հարցին: ““Արմենիա” հեռուստաընկերության աշխատակիցների աշխատանքից ազատման մասին տեղեկացել եմ մամուլի հրապարակումներից: Վստահ եմ, որ տեղի ունեցածը զուտ տեխնիկական վրիպակ է: Միաժամանակ հայտնում եմ, որ նման դեպքերում լրագրողներին աշխատանքից ազատելը ինձ համար ցանկալի չէ: Հորդորում եմ “Արմենիա” հեռուստաընկերության ղեկավարությանը վերանայել […]

Բոլոր մանկապարտեզները շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը

Երևանի քաղաքապետարնում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ամռան ամիսներին չեն գործելու, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերքել է և ընդգծել, որ այդ տեղեկությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը և որ բոլոր մանկապարտեզները շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը: Քաղաքապետը միաժամանակ հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել մանկապարտեզներում ավարտական հանդեսների շրջանակում ավարտական խմբերի սաներին պայուսակների […]

Անհետացած ինքնաթիռը ավելի քան 2 տոննա անհայտ բեռ է տեղափոխել

Մալազիական Boeing 777-200 ինքնաթիռը, որն անհետացել է գրեթե երկու ամիս առաջ, տեղափոխելիս է եղել ավելի քան 2 տոննա անհայտ բեռ, փոխանցում է RT-ն: Ինքնաթիռում բացի 239 հոգուց նաեւ 8 տոննա ուղեբեռ է եղել: Թե ինչ է եղել այդ ավել 2 տոննան, առայժմ անհայտ է: Հարկ է նշել, որ ինքնաթիռի անհետացումից երկու ամիս անց դեռեւս ակտիվ […]

Ո՛չ բարոյական եւ ո՛չ էլ առավել եւս ֆինանսական տեսանկյունից, շենքը քանդելու անհրաժեշտություն չկար. պարզաբանում

Պարզաբանում Վերջին օրերին հանրության շրջանում ակտիվորեն շրջանառվում էր տեսակետ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Ակադեմիայի շենքի կառուցման նպատակով քանդվել է Հր. Աճառյանի անվան նախկին թիվ 72 դպրոցի շենքը: Անկեղծ ասած, առնվազն տարօրինակ է լսել նման հայտարարություններ ու պնդումներ, երբ վերոնշյալ շենքի մասին առկա են հստակ տվյալներ: Նախ տվյալ շենքը, որ կառուցվել էր 1930-ական թվականներին, […]

Ջուր չի լինի

Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. մայիսի 5-ին ժամը 15:00-ից մինչև մայիսի 6-ը ժամը 15:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Զովունի համայնքի ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:     «Երևան Ջուր» ՓԲԸ

Բոլորս շատ սիրենք մեր հայրենիքը. թիվ 1 հարկադիր կատարողի մաղթանքը /ֆոտո, վիդեո/

ՀՀ արադարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը հարկադիր կատարողի օրվա առիթով առաջին հերթին աշխատակիցներին մաղթել է, որ շատ սիրեն հայրենիքը: “Մենք բոլորս պիտի շատ սիրենք մեր հայրենքիը, քանի որ միայն այդ դեպքում կարող ենք առաջ գնալ: Մենք պարտավոր ենք սիրել եւ հարգել մեր հայրենիքը”,-ասաց նա լրագրողների հետ ճեպազրույցում: 16 տարեկան ԴԱՀԿ-ին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի