Բայաթյանը կարծում է՝ Կոնչիտան արժանի էր, Ալլա Լևոնյանը վրդոված է /վիդեո/
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ’’Արձագանք’’ խմբի հիմնադիր , երաժիշտ Արտավազդ Բայաթյանը և երգչուհի Ալլա Լևոնյանը անդրադարձան Եվրատեսիլ մրցույթի հաղթող Կոնչիտա Վուդսի կերպարին: Բայաթյանի կարծիքով Ավստրիայի ներկայացուցչի հաղթանակը բոլորովինել անակնկալ չէր: Նա նորմալ է դիտել երևույթը և այն շատ դրական է մեկնաբանում. ’’ Եվրատեսիլը մրցույթ է, ավելի շատ քաղաքական: Չես հասկանում իրականում դա մրցույթ է, թե շոու: Այս տարվա հաղթողը ինձ համար անակնկալ չէր: Նաև այն որ հաղթողը Ավստրիայից էր դա արդեն հասկանալի էր: Քանի որ Ավստրիան շատ հանդուրժողական է: Ավելիք հանդուրժողական, քան Ֆրանսիան կամ Գերմանիան : Կատարումը շատ լավն էր: Փայլուն էր կատարում: Ինչ վերաբերվում է հոմոսեքսուալ տղամարդու կերպարին, ապա մենք ուզում ենք աշխարհը փոխել մեր ձևով, սակայն մենք պիտի ընդունենք, որ աշխարհը այդպիսին է’’, -ասաց Արտավազդ Բայաթյանը:
Երաժիշտը նկատեց, որ Կոնչիտայի կերպարը հակասական էր և հակաէսթետիկ.”Երեկ ընկերս զանգեց Ֆրանսիայից ու ասաց, որ Ֆրանսիայում մի շարք երիտասարդներ այդ կերպ հագնված ման են գալիս:Այսինքն այնտեղ արդեն այդ ոճը ընդունվել է: Այ այս մրցույթի բացասական կողմը սա է”,-ասաց երեժիշտը:
Երգչուհի Ալլա Լևոնյանի կարծիքով այդ չգիտես ինչ սեռի մարդու կերպարը պարզապես հակաաստվածային է.”Յոթ տարեկան տղաս հարցնումա, մամա՝ սա կինա թե՞ տղամարդ ու ես չգիտեմ ինչ պատասխանեմ….”:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: