23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական ինտեգրման համաժողովը սկսեց Սյունիքից /ֆոտո/

 Այսօր՝ հունիսի 5-ին, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ընդունել է “Հայաստանի տարածաշրջանները հօգուտ Եվրասիական ինտեգրման” միջազգային համաժողովի կազմակերպիչներին՝ “Ինտեգրացիա եւ զարգացում” ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանի գլխավորությամբ: Մարզպետը ողջունել է հյուերին եւ գոհունակություն հայտնել ծրագրի մեկնարկը Սյունիքից տալու համար: Քննարկվել են մարզի ինտեգրամանը փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող հարցեր: Հյուրերը ներկայացրել են իրենց ծրագրերը եւ առաջիկա անելիքները: 

Բրազիլացի մարմնավաճառներն ԱԱ-2014-ից առաջ անգլերեն են սովորում

Բրազիլացի մարմնավաճառներն անհամբերությամբ են սպասում ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին: Մասնավորապես, նրանք արագորեն ուսումնասիրում են անգլերենը երկիր ժամանող 600 հազար արտասահմանցիների հետ շփվելու համար: Բելու-Օրիզոնտի քաղաքում հիմնվել է անգլերենի ուսուցման կենտրոն, որը նախատեսված է հենց մարմնավաճառների համար: Նրանց սովորեցնում են այն բառապաշարին, որն անհրաժեշտ կլինի աշխատանքի մեջ: Աշխարհի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 12-ին: Նշենք, որ Բրազիլիայում […]

Զինվորականը, երբ որոշում է զբաղվել քաղաքականությամբ պետք է ուսադիրները վայր դնի. գեներալ Չիլինգարյան/վիդեո/

Պաշտպանության նախարարության սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը չի պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ: Նա ղեկավարում է հասարակական կազմակերպությունև իր համար որդեգրել մի կարգախոս. “Ազգ և հզոր Հայաստան”: Չիլինգարյանի դիտարկմամբ զինվորականը, երբ որոշում է զբաղվել քաղաքականությամբ պետք է ուսադիրները վայր դնի: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում  

Մանկական ու անլուրջ. Զոհրաբյանի գնահատականը

 ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն, այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով էլեկտրաէներգիայի գնի թանկացման մասին, նախ հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս առաջ Ազգային ժողովում այս մասին տեղեկություններ ունենալով՝ հարց ուղղեց Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանին ու նրանից հստակ բացասական պատասխան ստացավ: ՛՛Սա նույն պատմությունն է, որ Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մավոսիսյանը բոլոր հնարավոր […]

Գազը կթանկանա

”Ցավոք սրտի, Հայաստանում միշտ ականատես ենք լինում այնպիսի պրոցեսների, երբ միշտ ասում են՝ չկա նման խնդիր, բայց մենք կանգնում ենք ՛՛դատարկ տաշտակի՛՛ առջև՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ խոսելով գազի հնարավոր թանկացման մասին: Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ի թիվ 1 խնդիրը էներգետիկ անվտանգության ապահովումն է: ՛՛Իսկ գազային մենաշնորհը հնարավորություն է ստեղծում մեր տնտեսությանը կախվածխության […]

Ավետարանական հոգևորականի հագուստով վերապատվելին աղանդավոր չէ՞. /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի” ղեկավար Ալեքսանդր Ամարյանը անդրադարձավ հայ Ավետարանական եկեղեցու և Ավետարանչական ընկերակցության գործունեությանը: Ըստ Ալեքսանդր Ամարյանի  Հայ ավետարանական եկեղեցին, որ զբաղվում է նաև ԱՄՆ-ից Հայաստան մանկական կերերի ներկրմամբ ունի հատուկ “առաքելություն”.” Վերջին խմբաքանակը սահմանի մոտից արգելվել է, որովհետև վտանգավոր տարրեր են հայտանբերվել: Իսկ նրանց սերտիֆիկատները վկայում […]

Հրանտ Վարդանյանի ստեղծածի վրա օրական մի քար են ավելացնելու /ֆոտո, վիդեո/

Հրանտ Վարդանյանի ստեղծած կառույցի վրա մենք ամեն օր մի քար ավելացնելու ենք. այսօր “Գրանդ Հոլդինգի” արտադրամասերում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց “Գրանդ Քենդի” ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանը։ Նրա խոսքով,  ավելացվելու է ներդրումների ու արտադրության ծավալը, իսկ կոլեկտիվն առաջնորդվում է տնտեսական հայրենասիրությամբ:   “Մենք պայքարելու ենք մեր շուկայի համար, մեր ժողովրդի աշխատատեղերի համար, եւ անելու […]

Նրանք, ովքեր պատրաստ են սահմանին կանգնել, թող դիմեն մեզ. պաշտպանության նախարարի մամլո խոսնակ

ՀՀ Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր facebooK-ի էջում րոպեներ առաջ այսպիսի գրառում է արել. “Հարգելի՛ հայրենակիցներ, հատկապես՝ լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչներ, խնդրում ենք մի տրվեք խուճապի և ապատեղեկատվության, ոչ մեկի ոչ մի տեղից չեն տարհանում: Մեկ ամիս առաջ էլ Տավուշն էիք հանձնել հակառակորդին: Եթե մենք հայտարարում ենք, որ իրավիճակը վերահսկվում է, ուրեմն այդպես է, այլապես […]

ԱԺ-ի նոր պատգամավորները

Հայաստանի հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօր գումարած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Սայեն Հայրապետյանի, Գայանե Հարությունյանի, Էդիկ Կարախանյանի, Վահան Ղոչիկյանի, Հակոբ Նազարյանի, Գրիգորի Գրիգորյանի, Արփինե Հայրապետյանի, Հարություն Կարապողոսյանի, Էդուարդ Սահակյանի, Սմբաթ Սիմոնյանի, Նազիկ Ավդալյանի, Գեղամ Նազարյանի, Նապոլեոն Ազիզյանի, Ժորա Սահաբալյանի, […]

Համբարյանը չի բռնաբարել /վիդեո/

 Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի” ղեկավար Ալեքսանդր Ամարյանը անդրադարձավ նաև եթերից ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանի կողմից հնչած “ապատեղեկատվությանը”: “Սևակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հունան Համբարյանը իբր թե բռնաբարել է 16 տարեկան մի տղայի”,-ասաց Ալեքսանդր Ամարյանը հավելելով, որ տվյալ հեռուստահաղորդումը բազմաթիվ մարդիկ են նայում: Ամարյանը քննադատում է մարդկանց անձին ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի