12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սամվել Ալեքսանյանն իր պարտքն է համարում

Այսօր Բաշ-Ապարանի հաղթանակին նշված տոնակատարությանը մասնակցում էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նա լրագրողների հարցերին չցանկացավ պատասխանել, ասաց, որ չի ուզում խոսել պատմությունից: Սամվե լԱլեքսանյանը միայն նշեց, որ որպես ապարանցի, ամեն տարի ներկա է գտնվում տոնախմբությանը, և իր պարտքն է համարում ամենտարի սեղան գցել ժողովրդի ու դրսի հյուրերի համար:  

Ահա այդ պահին և այդ պայմաններում տեղի ունեցավ հրաշքը, որ ավելի աշխարհական բառով կոչվում է սխրանք. Ս. Սարգսյան /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը: Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող […]

Բալետի պարուհին՝ “օդից կախ”. զարմացել էր ”Ռեինկարնացիայի” Ռոլանդը /ֆոտո, վիդեո/

Բալետի պարուհի  Ժակլինա Մարխոշյանը “Ժպտացող արժեքներ”  լուսանկարների ցուցահանդեսում տեսնելով իր լուսանկարը հիացմունքից բացի՝ նաեւ զարմացավ: “Կարծես օդում լինեի՝ առանց թելերի”,-ասաց նա Henaran.am-ի հետ զրույցում:  Հիշեցնենք, որ ցուցահանդեսի հեղինակը Էմման է եւ նա ներկայացրել է հայ հայտնիների լուսանկարները: Զարմացել էր նաեւ “Ռեինկարնացիա” խմբի անդամ Ռոլանդ Գասպարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

”Օսկարի” ժամանակ հայտնի դարձած հայ տղան սեփական ռեստորանը կհիմնի

30-ամյա Էդգար Մարտիրոսյանը, ով հայտնի դարձավ ”Օսկար” մրցանակաբաշխության ժամանակ առաքած պիցցայի շնորհիվ, որոշել է օգտագործել ճանաչված լինելու հանգամանքը: Big Mama’s and Papa’s պիցերիայում աշխատող Էդգար Մարտիրոսյանը եղբոր` Էրիկի հետ կհիմնեն նեապոլիտանական պիցերիա: Այս մասին հայտնում է, որ Finedininglovers-ը: Ռեստորանը կկրի Wood անվանումը: Եղբայրները մանրամասնորեն ուսումնասիրել են իտալական պիցցայի առանձնահատկությունները: ”Մենք գտել ենք ճիշտ բաղադրամասերը, անհրաժեշտ մթեքները, […]

Հանրապետության հրապարակում տրամադրությունը տոնական չէր /վիդեո/

Հանրապետության հրապարակում, ինչպես նկատեցին երեւանցիները՝ Տոնի տրամադրություն չկար: Պետականության տոնի մասին վկայում էր մի պաստառ՝ փակցված Պատմության թանգարանի շենքին, ինչպես նաեւ երեկոյան կայանալիք համերգի բեմն էին կառուցում: Իսպիրյաններ եղբայրները երեկոյան հայրենասիրական երգեր են մատուցելու մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին: Դիտեք նաեւ տեսանյութը:

Դավիթ Սարգսյանը հավատում է Գագիկ Խաչատրյանին /վիդեո/

Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը դեռևս չի աշխատում: ՛՛Այս պահին հանգստանում եմ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Հարցին՝ ինչ պլաններ կան ապագայում, նա արձագանքեց. ՛՛Երբ հանգիստս վերջանա, կասեմ՛՛: Հետաքրքրվեցինք նաև՝ ինչպես է վերաբերում լուրերին, որ Ֆինանսների նոր նախարար Գագիկ Խաչատրյանը ճնշել է նախկին ՕԵԿ պատգամավոր Կարեն Բոթոյանին, որպեսզի վերջինս կողմ քվեարկի Կառավարության ծրագրին:  ՛՛Այդպիսի բաներ չկան՛՛,-վստահեցրեց […]

Մենք պարտավոր ենք դասեր քաղել Առաջին Հանրապետության պատմությունից

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Facebook-յան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել ՛՛Շնորհավորում եմ Մայիսի 28-ի` Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: Կարծում եմ, որ բացի միմյանց շնորհավորելն ու այս օրը նշելը, մենք պարտավոր ենք նաև դասեր քաղել Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությունից…՛՛:

Օձ է նկատվել

Մայիսի 28-ին, ժամը 09.53-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի 1-ին փողոցում կայանած ՛՛Օպել՛՛ մակնիշի ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ՛՛Օպել՛՛ մակնիշի 35 DL 711 պետհամարանիշով ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են օձ:

Աղվան Հովսեփյանը, Սերգո Կարապետյանն ու Վարդան Բոստանջյանը պարեցին/վիդեո/

Բազմաթիվ ապարանցիներ և Հայաստանի ու աշխարհի տարբեր երկներից եկած հյուրեր քիչ առաջ շուրջպար բռնեցին Բաշ-Ապարանի հերոսամարտն անմահացնող հուշահամալիրի մոտ: Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը, շուրջպարի սկիզբը դրեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նրան միացան նախկին ԲՀԿ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Շուրջպարը տևեց 5-7 րոպե, […]

Քիմ Քարդաշյանը և Քենյու Ուեսթն ամուսնացել են Ֆլորենցիայում/ֆոտո/

Ինտերնետում են հայտնվել ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյու Ուեսթի հարսանեկան արարողության առաջին լուսանկարները: Նրանք ամուսնացել են Իտալիայում` Ֆլորենցիայում: Արարողությանը ներկա են եղել հարազատներն ու բարեկամները: Հիշեցնենք, որ նորապսակներն արդեն իսկ ունեն դուստր, ում անվանակոչել են Նորթ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի