19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Դոն Պիպոն Ամանորը նշել է Ծառուկյանի հետ.նա քրեական հեղինակություն չէ՞

Քրեագետ Սերգեյ Գալոյանը անդրադարձել է  լրատվամիջոցների կողմից, որպես քրեական աշխարի խոշոր հեղինակություն ներկայացվող Դոն Պիպոյին:

Գալոյանը նկատել է,  որ Դոն Պիպոյի անունը հայ հասարակությանը ներկայացվեց հատկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Իտալիայում ունեցած հանդիպումների պահով:

“Նշենք, որ Ծառուկյանը պարգևատրվեց Իտալական հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և այլն և այլն: Ծառուկյանը և Դոն Պիպոն 2013 թվականի Ամանորը միասին են անցկացրել Նիցցայում: Սա իմիջայլոց… Ես սկսեցի ինֆորմացիաների հոսքից հետո Դոն Պիպոյին վերաբերվող նյութեր փնտրել: Եւ գիտեք ինչքան եմ գտել, մեր տեղականը թողած ամենաքիչը մի 20 ինֆորմացիա եմ գտել իտալական մամուլում: Դոն Պիպոն, որին ես չեմ ճանաչում սկսեց իմ մոտ մի քիչ ուրիշ տեսքով երևալ: Արթուր Ասատրյանը, որը որ 2005 թվականից ապրում է Իտալիայում,իր ընտանիքի հետ միասին՝ կնոջ և երկու աղջիկների,  ավելի շատ հայտնի է իշխանությունների հետ ունեցած իր կապերով և բարեգործություններո”,-նշել է քրեագետը:

Գալոյանը ուսումնասիրել է Իտալական մամուլում եղած տեղեկությունները և պարզել, որ Դոն Պիպոն ոչ մի կապ չունի քրեական աշխարհի հետ, նա անգամ շատ հզոր՝ 3 մետրանոց  խաչքար է կառուցել Հռոմի կենտրոնում և նվիրել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նրա դիտարկմամբ Դոն Պիպոն թեև քրեական հեղինակություն չէ, բայց կարողանում է շատ լուրջ հարցեր լուծել և նստել Ծառուկյանի կողքին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ