12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քիմ Քարդաշյանը և Քենյու Ուեսթն ամուսնացել են Ֆլորենցիայում/ֆոտո/

Ինտերնետում են հայտնվել ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյու Ուեսթի հարսանեկան արարողության առաջին լուսանկարները: Նրանք ամուսնացել են Իտալիայում` Ֆլորենցիայում: Արարողությանը ներկա են եղել հարազատներն ու բարեկամները: Հիշեցնենք, որ նորապսակներն արդեն իսկ ունեն դուստր, ում անվանակոչել են Նորթ:

՛՛Չի բացառվում, որ ապագայում նախարար լինեմ՛՛ /վիդեո/

՛՛Ես աշխատում եմ այս պաշտոնում և ապագա որևէ զարգացում չեմ բացառում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի խորհրդական, Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե հնարավոր է՝ առաջիկայում նա այս պաշտոնից ևս ազատվի:  ՛՛Ամեն ինչ կարող է լինել, մարդը միշտ նախարար չի լինում, չի բացառվում, որ ապագայում նախարար լինեմ, չի բացառվում, որ ընդհանրապես այլ աշխատանքով […]

Մենք պարտավոր ենք աչքի լույսի պես պահել եւ պաշտպանել 23-ամյա մեր պետության անկախությունը

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձի կապակցությամբ: ՛՛96 տարի առաջ Հայ ազգային խորհրդի կողմից հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը՝ վերակագնելով դարեր առաջ կորսված Հայաստանի անկախ պետականությունը: Հայաստանի Հանրապետությունը ստեղծվեց Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում հայ ժողովրդի հերոսական մաքառման եւ փառահեղ հաղթանակի շնորհիվ: Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում 20-րդ դարասկզբի մեր […]

Դհոլ-զուռնայով և աղ ու հացով դիմավորեցին Աղվան Հովսեփյանին ու Սամվել Ալեքսանյանին/վիդեո/

Այս պահին Ապարանի կենտրոնական հրապարակում տիրում է ուրախ տրամդրություն: Ապարանցիները պատրաստվում են տոնել Բաշ-Ապարանի հերոսամարտի 96 ամյակը: Րոպեներ առաջ աղ ու հացով և դհոլ-զուռնայով նրանք դիմավորեցին  ՛՛Նիգ Ապարան՛՛ հայրենակցական միության պատվավոր ապարանցիներին՝ նակին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Նրանք շարժվեցին դեպի Դրոյի գերեզմանը, որտեղ էլ կմեկնարկի տոնական միջոցառումը:  Մանրամասները` […]

Կառավարությունը զսպելու է գարու գնի անկումը

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը երեկ հրավիրել է խորհրդակցություն՝ շրջվարչակազմերի ղեկավարների և գյուղատնտեսության ոլորտի ղեկավար պաշտոնյաների մասնակցությամբ: Գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը ներկայացրել է բերքահավաքի՝ մինչ այժմ կատարված աշխատանքների արդյունքները: Նրա խոսքով՝ դրանք ընթանում են, ընդհանուր առմամբ, նախատեսված ժամկետներում ու ծավալներով: Անդրադառնալով մեքենա-տրակտորային պարկի պատրաստվածությանը՝ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ ներկա ծավալները բավարարում են ընթացիկ աշխատանքներին, […]

Ադրբեջանի հերթական դիվերսիան.կորուստներ 2 կողմից

Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը  ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայիններիառաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն  երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել […]

Ինչ եղանակ է սպասվում

Մայիսի 28-30-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին ամենուրեք, 31-ին, հունիսի 1-ին առավելապես լեռնային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:Քամին հարավ-արևելյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Մոսկվայում կհիմնեն ”Կոնչիտա Վուրստի” անունով գեղեցկության սրահ

Մոսկվայում կբացվի վարսահարդարման սրահ Եվրատեսիլ-2014-ի հաղթող Կոնչիտա Վուրստի անունով: 18-ից ցածր անձանց համար մուտքը կարգելավի: Դա կապված է Ռուսաստանում գեյ-քարոզչության արգելքի հետ: Գեղեցկության սրահը կկրի ”Վուրստ” անվանումը: Известия-ն հայտնում է, որ խնդիրներ կարող են առաջանալ տրանսվիստիտի անունն օգտագործելու հարցում, քանի որ ”Վուրստն” արդեն իսկ գրանցված ապրանքանիշ է:

Ջիվան Գասպարյանից` ”Կարգին Մկո”. Ժպտացող եւ մնայուն արժեքներ /վիդեո, ֆոտո/

Հայաստանի նկարիչների միությունում “Փիար զարգացման կենտրոնը” յուրահատուկ ցուցահնդես էր նախաձեռնել: Կազմակերպության ղեկավար Հայկ Կիրակոսյանի խոսքով` փորձել եմ ներկայացնել մեր հայտնիներին՝ որպես ժպտացող արժեքներ: Ցուցահանդեսը հենց այդ խորագիրը ուներ՝ “Ժպտացող արժեքներ”, իսկ ակնթարթները անմահացրել էր երիտասարդ լուսանկարչուհի Էմման: Նա շատ հուզված էր, քանի որ առաջին ցուցահանդեսն էր: “Կարին” ազգագրական պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի կարծիքով, Հայաստանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի