02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

”Դաշնակցությունը” թուրք թագավորներին հագցրեց կանանց շոր. հերոսի հոր պատգամը /վիդեո/

Հերոսի հայրը՝ հերոս է: Կարոտ Մկրտչյանի հայրը հպարտ է, չնայած որդու կարոտը փոքրացրել ու ծերացրել է նրան: Հովհաննես հայրիկը պատգամներ ունի, նա ուզում է սերունդներին ասել.”Ազգի արյունը փոխել չի լինում: Եթե արյունը փոխենք ուրեմն չենք ապրի: Ժողովուրդ մի զարմացեք՝ ազգը առանց զոհերի չի կարող գոյատևել: Ոչ միայն մեր ազգը այլ դա ամբողջ աշխարհի ազգերին է վերաբերվում”:

Նա մատնացույց է անում Պռոշյան գյուղի Զորաց Պանթեոնում թաղված հերոսներին և պատգամեց”Ազգը պիտի ունենա իր հերոսներին: Արդեն 6 հազար տարի մենք ապրում ենք մեր հերոսներով: Հավատացեք եթե էլի ծնվեյի կուզեի ծնվել հենց այս քարոտ աշխարհում”:

Կարոտի հայրը հիշեց Տիգրան Մեծի ժամանակները ու նշեց, որ անտառը առանց թունավոր օձի չի լինում, բայց էտ թունավոր օձի դեմ էլ միջոց կա

“Դաշնակցությունը թուրք թագավորներին հագցրեց կանանց շոր՝ փախան Գերմանյա: Սա աշխարհի կամքն է”,-հավելեց Հովհաննես Մկրտչյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ