05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ո՞ր երկիրը թույլ կտա, որ ուրիշ երկրի որևէ քաղաքացի նման լկտի դրսևորում հանդես բերի, նման պոռոտաբանությամբ զբաղվի

”Կիսիլյովը ադեկվատ պատախան էր տալիս ՀՀ-ի իշխանություններին, ադեկվատ…ո՞վ էր նման բան տեսել…ամոթ չէ՞ր, դուք էիք ամաչում էրեխեք, որ էդ խամերով եկել կանգնել էր աստիճանների տակ”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ապա շարունակեց. ”Ո՞ր երկիրը թույլ կտա, որ ուրիշ երկրի որևէ քաղաքացի նման լկտի դրսևորում հանդես բերի, նման պոռոտաբանությամբ զբաղվի, էդ ի՞նչ դաս էր տալիս, դահլիճից մեկը պատասխան տվե՞ց”,-հավելեց Մանուկյանը:

Նա շեշտեց, որ իրենց խնդիրն է այս երկիրը նորմալ վիճակի բերելու, որ ժողովուրդը հետ գա, որպեսզի Կիսիլյովների նման տականքները չգան ԱԺ, դաս թելադրեն: ”Երեկվա իմ ելույթը լսե՞լ եք գովազդի հետ կապված, ամո՞թ չէր, դուք չեք խեղճանում, որ մի հոգի կոնյակ ա բերում ու պիտի գովազդի, և հեճուկս ՀՀ-ում գործող ամբողջ օրենսդրության ասում են պիտի գովազդվի, ու մի տասը հոգի գլուխները կախում են… ես ամաչում եմ իրենց փոխարեն”:

Մանուկյանը նաև կարծիք հայտնեց, թե այդ դեպքում մեր հիմնի տակ պետք էր արժանապատվություն գրել, որ բոլորն ունենան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ