Յուրաքանչյուր նման բարձրացում ազդելու է ապրանքների ինքնարժեքի վրա
”Ակնհայտ է, որ խնդիրը շատ ավելի ընդգրկուն է և համակարգային: Այստեղ կա սոցիալական հարց: Մեկ տարի առաջ է բարձրացվել էլեկտրաէներգիայի սակագինը, ի վերջո, յուրաքանչյուր նման բարձրացում ազդելու է ապրանքների ինքնարժեքի վրա, և այստեղ դրված է կառավարության պատասխանատվության հարցը”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման մասին:
Նա նշեց, որ վերջին 15 տարվա ընթացքում էլեյտրաներգիան մի քանի անգամ թանկացել է, կտրուկ թանկացել է 1999-ին, և դրանից հետո տասը տարի որևէ թանկացում մինչև 2009 թվականը չի եղել: ”Սա նշանակում, է որ մտնում ենք մի փուլ, որտեղ կանխատեսելիություն չկա ու ոչ ոք չի կարող երաշխավորել, որ սա կրկնող ցիկլ չի դառնալու”,-նկատեց նա:
Վարդանյանն ընդգծեց, որ կանխատեսելիություն պիտի լինի, քանի որ անկանխատեսելիությունը զրկում է մարդկանց իրենց ֆինանսական ծրագրերը կազմելու, ինչպես նաև ներդրումներ անելու հնարավորությունից: