20 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հաղթարշավը սկսված է, իսկ ավելի մեծ հաղթանակները դեռ առջևում են. ՕԵԿ խոսնակ

ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը facebook-ի իր էջում գրառել է. Հաղթարշավը սկսված է, իսկ ավելի մեծ հաղթանակները դեռ առջևում են Հայաստանում վոլեյբոլ մարզաձևը վստահ քայլերով զարգանում է: Օրերս Տղամարդանց վոլեյբոլի Հայաստանի բազմակի չեմպիոն Երևանի ՖԻՄԱ-ն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում կազմակերպված միջազգային մրցաշարում շատ վստահ հաղթանակներ տանելով դարձել է մրցաշարի հաղթող: Շատ ուրախ եմ ու շնորհավորում եմ մեր […]

Ոստիկանության պատասխանը Ռոբերտ Քոչարյանին.news.am

ՀՀ փոխոստիկանապետ  Սամվել Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ  զրույցում անդրադարձել է  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի`  երթեւեկության տուգանքներին ուղղված գնահատականներին:  –Պարոն Հովհաննիսյան , Ռոբերտ Քոչարյանը այսօրվա իր հարցազրույցում ի թիվս այլ ոլորտների անդրադարձել է տուգանքների «հայկական տարբերակին» նշելով, որ դրանք անհամադրելի են նվազագույն աշխատավարձի չափին եւ համեմատություն անելով եվրոպական երկրների հետ:  2-րդ նախագահի այս գնահատականի մասին ի՞նչ կասեք:  […]

Գազի գինն իջեցնելու տեղ կա

 ՛՛Սթափությունը չէր աշխատում երեկ: Ասում եմ՝ լավ չե՞ք հասկանում, որ երկու օր առաջ Հայաստանում էին համազեկուցողները, այսօր ԵԽԽՎ նստաշրջան է տեղի ունենում, որտեղ խոսվում է ժողովրդավարության մասին, իսկ այստեղ մի քանի հոգի ջարդվածքներով դիմել են հիվանդանոց, քթի ծակ պետք է ունենալ՝ հասկանալու, որ դա վնասում է երկրի վարկին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության […]

Ուժերը պետք է կենտրոնացնել ռեժիմի վերացման ուղղությամբ. Ժիրայր Սեֆիլյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Նախախորհրդարան’’-ի  անդամ Շուշիի առանձնակի ջոկատի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ ի  տարբերություն ընդդիմության որոշ ներկայացուցիչների իրենք արձակուրդ չեն գնում: Անդրադառնալով երեկ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ տեղի ունեցած դեպքերին Սեֆիլյանը ողջունեց ակցիայի մասնակիցներին և նկատեց. ’’Այնքան ժամանակ, ինչքան գոյություն ունի այս օկուպացիոն ռեժիմը,  նրա ենթակա ոստիկանությունը կշարունակի իր քաղքականությունը: […]

Սիրիան ամբողջությամբ ձերբազատվել է քիմիական զենքից

Քիմիական արսենալի վերջին պաշարը դուրս է հանվել Սիրիայից և պատրաստ է ոչնչացման: Այս մասին գրված է lenta.ru կայքում: Ինչպես այսօր Հաագայում հայտնել է կազմակերպության նախագահ Ահմեդ Ուզումչուն՝ 1300 տոննա պաշարի վերջին 8 տոկոսը նավեր են բեռնել Լաթաքիայի սիրիական նավահանգստում: Սիրիայի իշխանությունները համաձայնել են հանձնել քիմիական զենքի իրենց զինանոցը անցյալ տարվա աշնանը, երբ ԱՄՆ-ն սպառնացել էր […]

Մաքսիմ Հակոբյանը հարատեւության անսամբլ է ստեղծել

Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի եւ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի մասին մամուլի հրապարակումներին՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Քաջարանում երբեք լարված վիճակ չի լինում: “Կա աշխատանքային,փոխադարձ հարգանքի մթնոլորտ: Քաջարանը այն քաղաքն է, որ միշտ մեղմել է լարվածությունը,եղել է ու կա որպես արարող, ստեղծագործ մարդկանց բնօրրան: Ու մեր քաղաքում Մաքսիմ Հակոբյանը անուն […]

Ոստիկանի կողմից հասարակական կարգ պահպանելը չի նշանակում ծեծել քաղաքացիներին. ՄԻՊ-ի արձագանքը

Օմբուդսմենի արձագանքը ոստիկանության և ցուցարարների միջև երեկվա բախումներին Մեր անհանգստությունն ենք հայտնում երեկ Սարյան փողոցում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Ոստիկանի կողմից հասարակական կարգ պահպանելը չի նշանակում ծեծել քաղաքացիներին, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս սեփական հույզերով առաջնորդվելը վկայում է ցածր պրոֆեսիոնալիզմի մասին: Հետևաբար, համարժեք քայլեր ենք ակնկալում հավաքի մասնակիցների վրա անհամաչափ ուժ կիրառած բոլոր ոստիկանների նկատմամբ: Միաժամանակ, […]

Մայրաքաղաքի բուժհաստատություններում բնակիչների նկատմամբ պետք է ցուցաբերվի պատշաճ վերաբերմունք

Մայրաքաղաքի բուժհաստատությունների գործունեությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Մեկ անգամ ևս շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի այս օրը ոլորտի ձեռքբերումները կրկնակի կգերազանցեն ներկայիս ցուցանիշները: Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին ու առաջիկա ծրագրերին` […]

Անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝  Հունիսի 24-26-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 27-28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-25-ին կնվազի 3-5 աստիճանով, 27-28-ին նունքան կբարձրանա: Երևանում՝     Հունիսի […]

ՕԵԿ-ին կմիանան մի շարք քաղաքական ուժե՞ր. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. ՕԵԿ նախաձեռնած գազի և էլեկտրաէներգիայի  սակագների թանկացումը դատական կարգով վիճարկելու գործընթացին են երեկ միացել “Մենք”, “Երիտասարդական միություն” ՀԿ-ները, “Գլոսա” իրավապաշտպան կազմակերպությունը: Սպասվում է, որ առաջիկայում կմիանան նաև մի շարք քաղաքական ուժեր, որոնց հրապարակավ դիմել է ՕԵԿ-ը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի