11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Հաղթարշավը սկսված է, իսկ ավելի մեծ հաղթանակները դեռ առջևում են. ՕԵԿ խոսնակ

ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը facebook-ի իր էջում գրառել է.

Հաղթարշավը սկսված է, իսկ ավելի մեծ հաղթանակները դեռ առջևում են

Հայաստանում վոլեյբոլ մարզաձևը վստահ քայլերով զարգանում է: Օրերս Տղամարդանց վոլեյբոլի Հայաստանի բազմակի չեմպիոն Երևանի ՖԻՄԱ-ն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում կազմակերպված միջազգային մրցաշարում շատ վստահ հաղթանակներ տանելով դարձել է մրցաշարի հաղթող: 
Շատ ուրախ եմ ու շնորհավորում եմ մեր մարզիկներին: Ինքս միշտ վստահ եմ եղել, որ Հայաստանում մոռացության մատնված և գրեթե վերջնական վերացման եզրին գտնվող այս մարզաձևը Արթուր Բաղդասարյանի ղեկավարությամբ զարգանալու է, քանի որ կան մարդիկ, ովքեր, իսկապես, համակարգ կայացնող են: Արթուր Բաղդասարյանը այդ մարդկանցից է:
Ուզում եմ նաև նշել, որ 2015 թվականի ամռանը Հայաստանը հյուրընկալելու է 10 երկրների մասնակցությամբ անցկացվելիք միջև 18 տարեկանների տղաների և աղջիկների լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի առաջնությունը: 
Հ.Գ. Հաղթարշավը սկսված է ու սա դեռ սկիզբն է: Վստահ եմ, Արթուր Բաղդասարյանի առաջնորդությամբ ավելի մեծ հաղթանակներն ու ձեռքբերումները դեռ առջևում են:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ