28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդ ՀՀԿ-ականներն ուսումնասիրում են ժեստերի լեզուն ու հռետորական արվեստը

Ապրիլի 17-ին տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության արտաքին կապերի հանձնաժողովի հերթական նիստը, թեման հռետորական խոսքն էր: Իր փորձը երիտասարդների հետ էր կիսում փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միրզոյանը: Նա ներկայացրեց խոսքի գրագիտության կարևորությունը՝ մեջբերելով Գարեգին Նժդեհի և այլ անվանի մարդկանց խոսքերը հռետորական արվեստի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում բանախոսը սովորեցրեց ճիշտ բանավոր խոսք կառուցելու հմտությունները: Պարոն Միրզոյանը […]

Ուկրաինայում ուժայինները ծեծել են ռուս լրագրողուհուն

Ուկրաինական Մարիուպոլում նախօեին ծեծի են ենթարկել LifeNews-ի լրագրողուհի Քրիստինա Բաբաեւային: Նկարահանող խումբը նախօրեին ձերբակալվել է ուժայինների կողմից, հաղորդում է RT-ն: Բաբաեւան հայտարարել է, որ ձերբակալումը շատ կոպիտ ձեւով է ընթացել, եւ նա դեմքի եւ ոտքերի վնասվածքներ է ստացել: Նա ասել է, որ իրեն նետել են գետին ու մի քանի հոգով սկսել ծեծել: Բացի այդ, լրագրողուհին […]

Ամեն ժողովուրդ արժանի է իր ընդդիմությանը

Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանություններին: Սա հայտնի միտք է: Ինքս հավելում եմ՝ ամեն ժողովուրդ արժանի է իր ընդդիմությանը:Այս երկու արժանիները համարյա ամբողջությամբ բնութագրում են մեզ՝ մեր ժողովրդին:Եվ, կարծում եմ՝ ճիշտը ոչ թե այն է, որ անիմաստ ու անպտուղ քարկոծենք-ծաղրենք թե մեկին, թե մյուսին, այլ նրանց տեսնելով, տեսնենք-ճանաչենք ինքներս մեզ, ու մտածենք, թե ինչ կերպ […]

Պաշտոնյան սպառնացել է. վրան կտեղադրեն կառավարության շենքի դիմաց/վիդեո/

Սպիտակի մահաբեր երկաշարժը մահասարսուռ արձագանքով անցավ նաև Տեր-Հովակիմյանեների ընտանիքի վրայով: Ընտանիքի  17 անդամներից  5-ը այժմ տարբեր կարգի հաշմանդամություն ունեն: Վեներային բախտը այլ ուղղությամբ տարավ ու նա այժմ բնակվում է Գերմանիայում, իսկ ընտանիքի մյուս անդամները սկզբում դատապարտված էին վագոն տնակում մի կերպ գոյատևելուն, այնուհետև Վեներայի և նրա ազգությամբ հույն ամուսնու  ֆինանսական աջակցության շնորհիվ տուն գնեցին Երևանի […]

Այսօր “Լռության օրն” է

Ապրիլի 18–ին` “Լռության օրը”, միլիոնավոր մարդիկ աշխարհում կլռեն։ Կլռենք նաև մենք։ Կլռենք այն բանի համար, որ «ինքնասպանություն է գործել 10–րդ դասարանի աշակերտը», կլռենք նրա համար, որ «դպրոցի 6–րդ դասարանի աշակերտները որոշել էին դասադուլ անել, քանի որ նրանց ծնողները չէին ցանկանում, որ իրենց երեխաները սովորեն այդ դպրոց նոր տեղափոխված աշակերտի հետ», նրա համար, «…քանի որ դպրոցը […]

Շոուն շարունակվելու է. ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը տուգանվեց

Երեկ 22: 30-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնի բաժանմունք տեղափոխված ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանի նկատմամբ ոստիկանության բաժնում 20 հազար դրամի չափով վարչական տուգանք են կիրառել: Այդ մասին ազատամարտիկը  ասաց  Henaran.am-ի  թղթակցի  հետ զրույցում: “Ասեցին շոուն սխալ տեղ ես արել ու տուգանեցին, բայց ոչինչ ես չեմ ափսոսում շոուն շարունակվելու է ու այսօր կանեմ ճիշտ տեղում”,-ասաց Մարգարյանը: Հիշեցնենք, որ երեկ գործադիր մարմնի […]

Սերն անմահ է, ատելությունը մահանում է ամեն վայրկյան. մահացել է հանրահայտ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը

Մեքսիկայում նախօրեին 87 տարեկանում մահացել է հանրահայտ գրող, Նոբելյան մրցանակի մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսը: Օրեր առաջ Մարկեսը տեղափոխվել էր հիվանդանոց` թոքի ինֆեկցիայով, որտեղ մի քանի օր բուժում ստանալուց հետո դուրս էր գրվել հիվանդանոցից: Կոլումբացի հանրահայտ գրողի մահվան կապակցությամբ Կոլումբիայում սուգ է հայտարարվել:

Մինչև ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը

Կառավարության մամլո ծառայությունից հայտնում են, որ այսօր Կառավարության նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ կայացել է խորհրդակցություն, որի արդյունքում վարչապետը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 3-ի որոշման համաձայն՝ ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Կառավարությունը […]

Վոլոդյա Ավետիսյանի կալանավորման մեջ մեղավո՞ր է /վիդեո/

“Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” քաղաքացիական նախաձեռնության նախագահ Գագիկ Սարուխանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ ազատամարտիկների միջև առաջացած պառակտմանը: Վերջերս տեղի ունեցած ասուլիսներից մեկի ժամանակ ազատամարտիկներից մեկը մեղադրել էր պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանին՝ պահեստազորի մեկ այլ գնդապետ այժմ անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանի գործին առնչություն ունենալու մեջ: Ի՞նչու են ազատամարտիկները մեղադրում մեկը մյուսին: Արդյո՞ք որևէ հիմնարար […]

Տարոն Մարգարյանի ծննդից մինչեւ կառավարության կազմ. ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը /վիդեո, լրացված/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական հարցեր, մասնավորապես կառավարության ձեւավորման հարցերը:  Այս մասին լրագրողներին նիստից հետո տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, Ագային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: “Նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծննդյան օրն է, շնորհավորեցինք”,-ասաց նա: Հարցին, թե արդյոք հայտնի չեն Կառավարության նորանշանակ պաշտոնյաներն ովքեր կլինեն, անուններ հայտնի չեն, ՀՀԿ խոսնակը պատասխանեց, որ եթե անուններ հայտնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի