11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Վաղաժամկետ ազատվելու համար դիմած դատապարտյալներից քչերն են բավարարում ստանում

2011-ից 2013թթ.-երի ընթացքում ավելացել են քրեակատարողական հիմնարկներից  վաղաժամկետ ազատման համար դիմող դատապարտյալները, սակայն գնալով նվազում է բավարարում ստացող դատապարտյալների թիվը:

Մամուլի ասուլիսում նման տեսակետ ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի դիտորդ Անի Վարդանյանը:

Ըստ նրա 2013թ.-ին 5468 դատապարտյալ դիմել է վաղաժամկետ արձակման համար, սրանցից անկախ հանձնաժողովին ներկայացվել են 960-ը, որը հավանության է արժանացրել է 273 դիմում, իսկ դատարանում բավարարվել է դիմումներից միայն 261-ը:

Պայմանական վաղաժամկետ ազատման նպատակը դատապարտյալին օգնելն է , նրա ինտեգրումը հասարակությանը, ինչպես նաեւ նոր հանցագործությունների կանխումը, սակայն,  մեկ այլ դիտորդի Արայիկ Զալյանի խոսքով, ՔԿՀ-ների վարչակազմերը ունեն ներքին բանավոր հրահանգ՝ ընթացք չտալ որոշակի հոդվածներով դատապարտյալների՝ պայմանական վաղաժամկետ ազատման համար ներկայացված դիմումները:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ