17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Շենացրու գյուղդ

Գյումրիի, Վանաձորի, Իջեւանի, Թալինի երիտասարդները զարգացնում են ձեռնարկատիրական հմտությունները: “Շենացրու գյուղդ” ծրագիրն իրականացնում է “Բարեկամություն” կրթամշակութային ՀԿ-ն` ՀԵՀ-ի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:

Սահմանամերձ գյուղական համայնքների 18-30 տարեկան շուրջ 80 երիտասարդներ մասնակցում են “Ձեռներեցության հմտություններ” խորագրով 5-օրյա դասընթացների: Երիտասարդները ծանոթանում են ձեռներեցությանը եւ բիզնես պլանավորմանը, ստանում ժամանակի կառավարման, թիմային աշխատանքի, հաղորդակցման արվեստի վերաբերյալ հմտություններ:

Ծրագրի համակարգող Մարիամ Սահակյանը նշեց, որ մարզաբնակ երիտասարդներն ունեն տեղեկատվության պակաս ձեռներեցության բնագավառում, ուստի այդ պատճառով ձգտում են արտերկիր: Նա հավելեց. “Անհրաժեշտ է նման ծրագրեր կազմակերպել հատկապես մարզերում, սահմանամերձ համայնքներում, քանի որ այդ համայնքների երիտասարդները, լինելով մայրաքաղաքից հեռու, ունեն տեղեկատվության պակաս: Դա է պատճառը, որ ձգտում են իրենց ապագան կառուցել արտերկրում”:

Երիտասարդներն արդեն ներկայացրել են մի շարք բիզնես ծրագրեր, որոնք կյանքի կկոչվեն: Օրինակ` Թալինում երիտասարդները կկազմակերպեն մշակութային ծրագիր, իրենք կզբաղվեն տոմսերի տպագրությամբ եւ վաճառքով ու ստացված հասույթը կներդնեն Թալինի մշակութային կյանքն աշխուժացնելուն ուղղված այլ ծրագրերում: Գյումրիում  երիտասարդները կիրականացնեն փոքրիկ բիզնես-նախագիծ. կզբաղվեն հրավիրատոմսերի, կոնֆետների համար նախատեսված մակագրությունների տպագրությամբ:  

Մարիամ Սահակյանը հույս ունի, որ ծրագրի ավարտին կունենան ձեռներեցության ոլորտում ավելի տեղեկացված երիտասարդություն, որոնք իրենց գիտելիքները կներդնեն համայնքի զարգացման ծրագրերում:

“Շենացրու գյուղդ” ծրագրի ավարտին կտպագրվի ձեռներեցության մասին տեղեկատվական թերթիկ, որը կտրամադրվի բոլոր ցանկացող կառույցներին, իսկ մասնակիցները կպարգեւատրվեն վկայականներով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ