11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Գազի գինն իջեցնելու տեղ կա

 ՛՛Սթափությունը չէր աշխատում երեկ: Ասում եմ՝ լավ չե՞ք հասկանում, որ երկու օր առաջ Հայաստանում էին համազեկուցողները, այսօր ԵԽԽՎ նստաշրջան է տեղի ունենում, որտեղ խոսվում է ժողովրդավարության մասին, իսկ այստեղ մի քանի հոգի ջարդվածքներով դիմել են հիվանդանոց, քթի ծակ պետք է ունենալ՝ հասկանալու, որ դա վնասում է երկրի վարկին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ խոսելով երեկ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ արվող ակցիայի ժամանակ ոստիկանության պահվածքի մասին: Նա նշեց, որ իշխանությունը ոստիկանների նման բիրտ պահվածքով ուզում է վախեցնել հասարակությանը, սակայն նրանց դա չի հաջողվի:

Ըստ Մանուկյանի՝ էլեկտրաէներգիայի թանկացումն անհիմն է, գազի գնի արդյունքում հոսանքի գինը պիտի ավելանար 1.2 դրամով, սակայն նախ ավելացրին ութ դրամով, ապա հիմա՝ չորսով: ՛՛Շատ լավ են անում, որ դուրս են գալիս պայքարի, շատ վատ է, որ հասարակությունը չի գնում ու կանգնում, շատ վատ է, երբ ծեծում են, ու մենք ֆեյսբուքային ընդդիմություն ենք, խոհանոցային ընդդիմություն՛՛,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է գազի հանձնաժողովին, ապա ՀԱԿ պատգամավորը հայտարարեց, որ գազի գին իջեցնելու տեղ կա, և այս հայտարարությունն ինքը աշնանն արդեն փաստերով կհիմնավորի: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ