23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օշականցի Գևորիկի և Երրորդմասցի Լյովիկի վեճը փակվե՞լ է

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քրեագետ Սերգեյ Գալոյանը խոսեց քրեական աշխարհի վերջին իրադարձությունների մասին: “Հայաստանում կրիմինալ հեղինակություն կամ օրենքով գող չկա, Հայաստանը շատ փոքր երկիրա, շատ աղքատ երկիրա և կրիմինալը արդեն այստեղ գործ ունենալ չի կարող, քանի որ Հայաստանում թալանելու բան չկա”,-նշեց Գալոյանը: Վերջին ամենաշրջանառվող խոսակցությունը ըստ քրեագետի դա Օշականցի Գևորիկի և Երրորդմասցի Լյովիկի հետ […]

Որևէ մեկին թույլ չենք տա զավթել

ԱԺ ՕԵԿ խմբակցությունը շարունակելու է քաղաքական խորհրդակցություններ անցկացնել մյուս ընդդիմադիր կուսակցությունների հետ: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց խմբակցության ներկայցուցիչ Մհեր Շահգելդյանը: ՛՛Կան ընդհանուր մոտեցումներ ու համագործակցության այս գործունեությունը մենք շարունակելու ենք: Դա դիտարկում ենք որպես ընտրական ու կուսակացական համակարգի ինստիտուցիոնալ կայացման խնդիր՛՛,-նշեց նա: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ արդեն հանդիպել է ՕԵԿ-ը:  […]

՛՛Պնակալեզ, պատեհապաշտ բ-ի տղերք՛՛

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովի հայտարարությանն՝ասաց, որ լեզվի խնդիրը նոր չէ: Ըստ նրա՝ իշխանությունները վերջին տարիներին դա դարձրել են քննարկման առարկա: Սակայն վերջին հայտարարությունը ՀՅԴ պատգամավորը ուղղակի շանտաժ է որակում Հայաստանի և բնակչության, և իշխանության, և պետականության հանդեպ: ՛՛Նա ասում է՝ եթե սա չանեք, ձեր […]

Միայն տեսնեիք Կիսիլյովի նստելու ձևը. Կարեն Թումանյան

 Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ”Աշխատավորական շահերի պաշտպանություն ՀԿ նախագահ” Կարեն Թումանյանը անդրադարձավ ռուս հայտնի հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսիլյովի ԱԺ այցելության ընթացքում արված հայտարարություններին, որոնք բավականին լուրջ հուզումներ առաջացրին հայ հասարակական  և քաղաքական դաշտում: Թումանյանը նշեց, որ հանդիպմանը ինքը անձամբ է ներկա եղել և կարող է փաստել, որ Կիսիլյովը հենց սկզբից իրեն շատ բացասական է պահել, […]

“Իմ տղան չի ուզում, որ ես իրեն տեսնեմ ապակու հետևից…” /վիդեո/

Շանթի և ընկերների գործով նոյեմբերի 5-ից կալանավորված Հայկ Հարությունյանի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը երեկ դատարան էր եկել որդուն տեսնելու հույսով: Լաուրա Պետրոսյանը նաև գործով վկա է, քանի որ նրա տղային մեղադրում են նաև թմրանյութեր պահելու մեջ: Մոր փոխանցմամբ Հայկը բավականին կիրթ և խելացի տղա է, մշտապես զբաղվել է հանրօգուտ աշխատանքով.”Իմ տղան հանրային խորհրդի անդամ է, նա […]

Հայերը սեռական հարաբերություններում կոմպլեքսավորվա՞ծ են

Սեքսոպատոլոգ-հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը կարծում է, որ մարդիկ համացանցում սեռական կյանքի մասին տեղեկություններ են փնտրում մի շարք պատճառներով:  ՛՛Ես կասեի անտեղյակության կամ անբավարարվածության պատճառով է սա, անտեղյակ մարդն է, որ անընդհատ բացում է ու կարդում է, սկսում իմանալ՝ ինչ է, ինչպես է գրված, ինչը ու ինչպես են անում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Նշենք, որ հայերը նախորդ […]

Սյունիքի մարզպետը հրավիրվել է Կանադա /ֆոտո/

Հունիսի 11-ին, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Սյունիքի մարզպետարանում, ընդունել է  “Դանդի ՓրիշսՄեթալս” կորպորացիայի նախագահ,գլխավոր տնօրեն Ռիկ Հաուսին եւ “Դանդի Փրիշս Մեթալս Կապան” ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանին: Սյունիքի մարզպետը ողջունելով հյուրերին պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակից լինել ընկերության աշխատանքներին եւ ծրագրերին: Վահե Հակոբյանը կարեւորել է նաեւ ընկերության սոցիալական, կորպորատիվ պատասխանատվությունը, որի շրջանակներում մարզկենտրոն Կապանում իրականացվում […]

Ե՞րբ են սեռական հարաբերությունները համարվում իդեալական

Տվյալները, որոնք ստացվել են վերջերս իրականացրած հետազոտություններից մեկում, ցույց են տալիս, որ տղամարդիկ ում աշխատավարձը քիչ է կնոջինից, հաճախ ավելի բավարարված են լինում իրենց սեռական հարաբերություններում  և ավելի երջանիկ են զգում ամուսնական կյանքում: Այսպիսով, ուժեղ սեռի ներկայացուցիչները չեն կարող միաժամանակ հաջողություն ունենալ և կարիերայում, և սեռական կյանքում: Հարցումը ցույց է տվել, որ տղամարդկանց 56 %, […]

Կարո Եղնուկյանը Սամվել Ալեքսանյանից բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում /վիդեո/

Վաղը, Հունիսի 13-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը ` ընդդեմ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործով հերթական դատական նիստը : Այսօր Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Կարո Եղնուկյանը փաստեց, որ դատական նիստը շարունակ հետաձգվում է անհասկանալի պատճառներով և դա արդեն վկայում է, որ դատավորը անաչառ չէ: Եղնուկյանը նշեց, […]

Մեզ պաշտպաններ պետք չեն. Շանթ Հարությունյանի հայտարարությունը/վիդեո/

Այսօր կայացած դատական նիստի ժամանակ “Ցեղակրոն” կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը հրաժարվեց իր փաստաբանի ծառայություններից: Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալների պաշտպանների դատական նիստին չներկայանալու պատճառով: Իր խոսքում՝ Շանթ Հարությունյանը նախ  ցավակցություն հայտնեց օրերս Փարիզում մահացած “Տիգրան Մեծ”  աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, “Հանրապետություն”  կուսակցության նախկին անդամ Սմբատ Այվազյանի հարազատներին եւ ընկերներին՝ նշելով, որ Մարտի 1-ից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի