23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբ մարդիկ ունենում են լավ ազգականներ, կորցում են իրականության հետ իրենց կապը

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով վերջին շրջանում Սյունիքի մարզում տեղի ունեցած իրադարձություններից ասաց, որ Սյունիքի դեպքերի հետ կապված ոչ մի անձ չի բողոքել, որ այնտեղ անպատժելիության մթնոլորտ կա: ՛՛Այն, որ մենք նախկինում ունեցել ենք անպատժելիության մթնոլորտ տարբեր մարդկանց հանդեպ, վերջին քսանամյակում իսկապես նման դեպք կարող ենք վերհիշել անցյալից՛՛: […]

Արձակուրդ գնալուց առաջ հիշեցրին. Աշոտյանը՝ ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛-ից

՛՛Ես ապրում եմ իրականությունում, այդ իրականությունը բազմապիսի է և շատ զարմանալի է, երբ ՏՏ ոլորտի երիտասարդ ակտիվիստ ներկայացուցիչները ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես օգտվում եմ այդ ոլորտի արդյունքներից մեկից՛՛,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանը՝ խոսելով ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛-ի երեկվա բողոքի երթի մասին, որտեղ իրենց կոչ էին արել դուրս գալ […]

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին: Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նախագահ Պուտինին և Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին տոնի առթիվ: ՌԴ Նախագահին Հայաստանի Նախագահը մաղթել է քաջառողջություն և հետագա հաջողություններ՝ նրա պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն, բարօրություն և բարեկեցություն: Հանրապետության […]

Երիտասարդը կրակ է բացել՝ վիրավորելով ոստիկաններին . Շանթի դատավարության ընթացքում

Հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստի սկսելուց րոպեներ հետո արտակարգ դեպք է տեղի ունեցել դատարանի բակում։ Մոտ 25-ից 27 տարեկան մի  երիտասարդ կանգնել է  Դատարան մտած փաստաբաններից մեկի Pajero io մեքենայի վրա՝ գազային ատրճանակը ձեռքին, ու հայտարարել. “Այստեղ ռումբ է տեղադրված, մեկը չկա՞, որի ինձ գա բռնի”։ Henaran.am-ի թղթակիցը քիչ անց փորձեց ոստիկաններից պարզել […]

Զինվորները վախենում են ասել՝ ինչ խնդիրներ ունեն հրամանատարների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրիասյանն այսօր Կառավարության նիստից առաջ հանդիպեց ու զրուցեց շենքի դիմաց գտնվող խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների ծնողների հետ: Վերջիններս նշում էին, որ արդար դատավարություն չի եղել և չեն վստահում դատարանին: Զոհված զինվորներից Արման Մուրադյանի հայրը նշեց, որ նամակներ են գրել ՀՀ նախագահին, վարչապետին ու Արդարադատության նախարարին՝ պահանջելով իրականացնել արդար դատավարություն, բայց […]

Փոխադարձ մունաթներից զերծ մնալ. Աշոտյանը՝ Կիսելյովից

՛՛Կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններում առհասարակ ամենագայթակղիչ, հեշտ ու ամենասխալ մոտեցումն է փոխադարձ մունաթների շարքով փորձել հրապարակային դաշտում դուք սա չարեցիք, մենք սար չարեցինք բանաձևի մեջ տեղավորել մեր ռազմավարական գործընկերությունը՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողներիհետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երեկ ՛՛Ռոսիա սեգոդնյա’’ տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի արած հայտարարությանը, որ Հայաստանում պետք է […]

Ազգային ժողովն արտահերթ նիստ կանի

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2014թ. հունիսի 18-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ օրակարգ ներառելով մի շարք հրատապ և անհետաձգելի հարցեր:

Երբ կբացվի Վերին Լարսը

Կառավարության այսօրվա նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանին խնդրեց տեղեկություն տալ, թե երբ կբացվի Վերին Լարսի ճանապարհը: Նախարարը պատասխանեց, որ վրացական կողմը խոստացել է, որ հունիսի 14-ին կբացեն ճանապարհը: ՛՛Վրաստանի մեր համապատասխան գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք: Խոստանում էին, որ այսօր ճանապարհները կբացվեն, բայց քանի որ այս երկու օրերի […]

Վարչապետը մի շարք արտոնություններ է տալիս

Կառավարության այսօր նիստումորոշումընդունվեց փոփոխություններ կատարել ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ և մի շարք այլ օրենքներում: Ըստ այս փոփոխությունների՝ արտոնություններ են տրվում փոքր ու միջին ձեռնարկություններին: ՛՛Հիմնական նպատակն այն է, որ մենք փոխում ենք մոտեցումը ՓՄՁ-ների նկատմամբ և որպես հարկային մուտքեր ապահովող ձեռնարկություն չդիտելու ենթատեքստում փոփոխությունները հետևյալն են: 2014  թվականի հոկտմեբերի մեկից առևտրի ոլորտում շրջանառության դրույքաչափը 3.5 %-ից […]

Ռուս լրագրողին ճանաչել ” պերսոնա նոն գրատա”

Ազգային ժողովի հունիսի 12-ի նիստում վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրելով  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովին՝ պերսոնա նոն գրատա ճանաչելու մասին: Վերջինս երեկ Ազգային ժողովում պատգամավորների, հասարակական կազմակերպությունների հետ հանդիպմանը  անթույլատրելի հայտարարություններ է արել հայ ժողովրդի եւ հայոց լեզվի հասցեին: “Կարծում եմ, որ ԱԳՆ-ն պետք է քննարկի նրան “պերսոնա նոն գրատա” […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի