10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գիշերները լա՞վ եք քնում. հարց նախարարին

Կուտակային կենսաթոշակային օրենքին փոխարինած՝ Նպատակային սոցիալական վճարի փաթեթի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ասաց. ՛՛Եթե երեկ լիներ, մի հարց ունեի ընդամենը, պետք է հարցնեի՝ գիշերները լավ քնում եք, թե ոչ, բայց քանի որ այսօր է՝ հարցերիս քանակը մեծացել է և մի քանի հարցեր ունեմ՛՛,-ասաց Մինասյանն ու հնչեցրեց հարցերը:

Նա հետաքրքրվեց՝ նախարարն իսկապես կարծում է, որ եթե պարտադիր կուտակային վճար բառը փոխվել է սոցիալական նպատակային վճար բառով, դրանից պարունակությունը փոխվում է: ՛՛ՍԴ-ի որոշման համաձայն իրավական դիրքորոշումներում շատ հստակ ամրագրված է, որ կայուն սոցիալական պաշտպանության համակարգը անրաժեշտություն է ձևավորում պետություն, գործատու, աշխատող եռամիասնությամբ ապահովել անձի կենսաթոծակային իրավունքը: Այս փաթեթում բացի նվազագույնի դեպքից, որտե՞ղ է գործատուն մասնակցում և ինչ պարտավորություններ ունի:

Արտեմ Ասատրյանը պատասխանեց. ՛՛Անդրադառնալով հանգիստ քնելու ձեր հարցին՝ պետք է ասեմ, թե երեկվա և այսօրվա մեջ ինչ տարբերություններ կա: Մեր աշխատանքը օրվա ընթացում տևում է 8-10 ժամ և դրանից հետո՝ իսկապես դժվար է լինում, չլուծված խնդիրների պատճառով հանգիստ քուն ունենալ՛՛: Ինչ վերաբերում է պարտադիր և նպատակային սոցիալական վճարի տարբերությանը, Արտեմ Ասատրյանն ասաց, որ եթե մարդիկ չեն ուզում տեսնել ադ երկու նախագծերի տարբերությունները երբեք չեք տեսնի.՛՛Պարտադիր կուտակային վճարը գանձվում էր անհատի աշխատավաիձից և առանց պետական բյուջե մտնելու գնում էր ակտիվները կառավարողին: ՍԴ-ի որոշումը հենց այս դրույթին է անդրադարձել, որ այն փոխանցումը, որը չի մտնում պետական բյուջե չի կարող դիտարկվել, որպես պարտադիր սոցիալական վճար և այդ առումով սահմանադրությանը հակասում է, քանի որ սեփականության իրավունքի նկատմամաբ տեղի է ունենում տնօրինման սահմանափակում: Դուք գիտեք, որ այս նոր նախագծով ամեն ինչ ՍԴ-ի որոշմանը համապատասխանում է՛՛,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ