10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անհանդուրժողականություն եք սերմանում. պատգամավորը՝ նախարարին

”Ամիսներ շարունակ Կառավարությունը փորձում է հակասահմանադրական ճանաչված դրույթները համապատասխանեցնել Սահմանադրությանը, սակայն, ըստ էության, նոր փոփոխություններով դուք խախտում եք ոչ  միայն սերունդների,  այլև սերնդակիցների միջև համերաշխության սկզբունքը:  Ստացվում է` դուք անհանդուրժողականություն եք սերմանում` մասնավոր և պետական սեկտորի աշխատակիցներին թելադրելով անհավասար և խաղի տարբեր կանոններ՛՛,-դիմելովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին՝ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

՛՛Ինչ տարբերություն եք տեսնում Սահմանադրության համապատասխանեցված օրենքով քաղաքացու կամքից անկախ նրա  սեփականության տնօրինման  և հակառակի միջև:  Ըստ էության`  պետությունը շորթում է քաղաքացու միջոցները՛՛,- նկատեց նա:

Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ տարբերակված պայմաններ սահմանելու հիմքը հստակ է: ՛՛Մենք ունենք աշխատանքային օրենսգիրք, որի 7-րդ հոդվածով ամրագրված է, որ պետական աշխատողների համար կարող են սահմանվել օրենքներով համապատասխան իրավահարաբերություններ, որոնք չեն կանոնակարգվում աշխատանքային օրենսդրությամբ՛՛,-արձագանեց Ասատրյանը: Նա շեշտեց՝  արհեստական տարբերակման խնդիր չկա: Ըստ նրա`  այս համակարգի ներդրմամբ ամբողջանում են աշխատանքի վարձատրության ու սոցիալ աշխատանքային նոր համակարգը:

Ինչ վերաբերում է ՍԴ որոշմանը, ապա նախարարն ասաց, որ ՍԴ-ը հակասահմանադրական է ճանաչել անձի սեփականության տնօրինման  իրավունքի սահմանափակումը, բացի այդ խնդրահարույց էր համարել երաշխիքների համակարգը, քանի որ այդ գումարները դուրս են մնում պետական հսկողության տիրույթներից: Ըստ նրա` նոր օրենսդրական համակարգը տալիս է  այս հարցերի լուծումները:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ