13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

18 ամյա սահմանապահի հոգեբանությամբ /վիդեո/

18 տարեկան զինվորը պատրաստ է պաշտպանել սահմանները: Զինվորը կարոտում է, առանց ընտանիքի սկզբում տխրում, հետո հասկանում ծառայության կարևորությունը ու փորձում սովորել ու վարժվել զինվորական կյանքին:Henaran.am-ի թղթակիցը Լեոռնային Ղարաբաղի զորամասերից մեկում փորձեց հասկանալ չափահաս կյանք ծառայությամբ ոտք դրած զինվորների հոգեբանությունը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Միկոյանը Դեւրիկյանի հորեղբոր տղեն չէ /վիդեո/

Գրականագետ, ազատամարտիկ Վարդան Դեւրիկյանը այսօր՝ հունիսի 8-ին, մամուլի ասուլիսից հետո  Henaran.am-ի եւ երկու այլ լրատվամիջոցների հետ զրույցում պարզաբանեց՝ ասելով, թե ինքը Միկոյանի արձանի կառուցմանը դեմ արտահայտվողներին տգետ չի անվանել: “Ի վերջո Միկոյանը հորեղբորս տղեն չէ եւ իմ կյանքի նպատակը դա չի”,-ասաց Դեւրիկյանը: Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, պետական գործիչ Անաստաս Միկոյանի հուշարձանը մայրաքաղաքում տեղադրելու դեմ […]

Մելանի Գրիֆիտն ամուսնալուծվում է Անտոնիո Բանդերասից

Դերասանուհի Մելանի Գրիֆիտը ցանկանում է ամուսնալուծվել Անտոնիո Բանդերասից, ում հետ ապրել է 18 տարի: Գրիֆիտը մտադիր է ամուսնուց ստանալ ալիմենտներ և կարողության մի մասը: Ամուսնալուծության հստակ ժամկետը դեռ հայտնի չէ: Զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ բաժանումը կրում է խաղաղ բնույթ: Այլ է կարողության բաժանման հարցը, քանի որ երկուսն էլ մեծ թվով անշարժ գույք […]

Վերամբարձ եւ ճոռոմ ճառերից բոլորս հոգնել ենք. ՍԴՀԿ ատենապետ

Այսօր՝ հունիսի 7-ին տեղի ունեցավ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության  հերթական հավաքը: Կուսակցականները քննարկեցին Հայաստանի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին խնդիրները՝ սկսած օլիգարխիայի հեռացումից մինչեւ առավարման համակարգ, փոքր եւ միջին բիզնեսի հարկային համաներումից՝ մինչեւ Եվրասիական միության անդամակցություն:   Հավաքը ամփոփեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը`ներկայցնելով ՍԴՀԿ դիրքորոշումը: Նրա խոսքի մի մասը տեսանյութում:

Ամբողջ միջազգային հանրությունն է ընդունում, որ մենք ունենք ավելի լավ պատրաստված բանակ. Կոմանդոս

Ազգային ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) համացանցում այսպիսի գրառում է արել. “Ամբողջ միջազգային հանրությունն է ընդունում, որ մենք ունենք ավելի լավ պատրաստված բանակ, ինչն էլ նշանակում է, որ ադրբեջանցիների այս պրովակացիաները մեզ վրա ազդել չեն կարողԱրկադի Տեր-Թադևոսյան”,-գրել է նա:

Հայաստանում էր ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը

Հունիսի 2-ից 7-ը Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետությունում պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայմանն աջակցող ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը: Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան մասնագետների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել է ռազմավարական վերանայման շրջանակներում պլանավորման նկատառումների մշակման մեթոդաբանությունը: Այցի արդյունքներն ամփոփելու և փորձագիտական աջակցության հետագա ուղղությունները նախանշելու նպատակով հունիսի 6-ին խորհրդատվական խմբին ընդունել է […]

Մաքսիմ Հակոբյանը կատակով է վերաբերում

“Չէ գերմանացիներ չեն, ճապոնացիներ են եկել, եթե նրանք էլ չուզեն ինձ հանեն, այլ ազգի ներկայացուցիչներ հետ կբանակցեմ”,-այսպես պատաախանեց  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը Henaran.am-ի այն հարցին, թե իրականում ճիշտ են այն տեղեկությունները, որ գերմանացի սեփականատերերը եկել են եւ պահանջում են նրա հրաժարականը:  Մաքսիմ Հակոբյանը վերջին մեկ ամսում ստիպված է եղել տարբեր կերպ արձագանքել […]

Եթե Ադրբեջանը պատերազմ սկսելու ցանկություն ունենա, մենք դա չենք կարողանա կանխել. Մանվել Եղիազարյանը պատրաստ է

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Արաբո” ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող դեպքերին, մասնավորապես թշնամու դիվերսիոն գործողությունների հետևանքով մեր զոհեր ունենալու  ցավալի հարցին: “Պատերազմներն անխուսափելի են բոլոր ժամանակներում: Իսկ Լեռնային Ղարաբաղում դա անխուսափելի է: Մենք անընդհատ ասում ենք, որ սահմանամերձ գյուղերը դատարկվում են: Նախիջևանը Թուրքիա է: Կարծում եմ, որ նրանք ուզում են […]

Կարինե Մինասյանը նշանակվել է նախագահի խորհրդական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱUԻՆ Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ ե մ. Կարինե ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական: 2014-06-07

Խայտառակ ծեծկռտուք Երևանում. տուժածները ի վիճակի չեն եղել հաղորդում տալու

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը հայտնում է. Հունիսի 6-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Վահե Մ.-ին և 1991 թ. ծնված Յուրա Մ.-ին: Մինչ այդ Վահե Մ.-ն` փայտե մահակը ձեռքին, Յուրա Մ.-ի հետ հետապնդել էին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի