22 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զավեշտալի իրավիճակ. Ալիեւը չզսպեց ծիծաղը /վիդեո/

Նախօրեին տեղի ունեցած  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպման ժամանակ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Ջոն Քերրին ողջունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ չնկատելով Ալիեւին եւ թողնելով մեջքի հետեւում: Տեսանյութը` Panorama.am-ի:

Օդի ջերմաստիճանը կնվազի

Սեպտեմբերի 7- ին, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 5- ին, 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևելյան՝ 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 5-ին և 7-ին կնվազի 2-3 աստիճանով: 

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն արդյունավետ է եղել. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով երեկ Ուելսում՝ ՆԱՏՕ–ի գագաթաժողովի շրջանակներում, տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ-Քերի եռակողմ հանդիպմանը, Թվիթերի իր էջում գրել է, որ այդ հանդիպումն արդյունավետ է եղել:  «Ջոն Քերին արդյունավետ բանակցություններ է հյուրընկալել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին»,- գրել է նա:

Դասընթացներ գյուղերում՝ ընտանեկան բիզնեսի զարգացման համար

   Շիրակի մարզի երեք գյուղական համայնքներում՝ Ոսկեհասկ, Հայկավան, Ողջի, «Նոր հայացք» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Գյուղական համայնքներում ընտանեկան բիզնեսի զարգացմանը նպաստող զբաղվածության խթանում» խորագրով ծրագիրը, որի շրջանակներում գյուղերի կանանց և աղջիկներին սովորեցնում են սեղանի ձևավորում, խոհարարություն, ճաշատեսակների մատուցում։   Հայկավան համայնքից ծրագրին մասնակցում է մոտ 25 կին։ Վերջիններիս տրամադրվել են սեղանի ձևավորման համար նախատեսված գործիքներ, […]

Երբ սկսել սեռական կյանքը

Սեռական կյանքի սկիզբը շատ կարևոր է թե արական, թե իգական սեռի ներկայացուցիչների համար: Բժիշկ-գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանը խորհուրդ է տալիս աղջիկներին սեռական կյանքը սկսել 20 տարեկանից հետո, հակառակ դեպքում ’’20-ից ցածր տարիքում սեռական կյանքի սկիզբը բացասաբար է ազդում փոքր կոնքի օրգանների կառուցվածքի, արյունամատակարարման, ձևավորման գործոնների վրա, նաև բարձրանում է տարաբնույթ քաղցկեղների ռիսկի գործոնը’’: Գինեկոլոգը նաև ընդգծեց, […]

Հեշտությամբ չի հեռանա /վիդեո/

 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նորանշանակ պետ Արթուր Օսիկյանը՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ինքը հակիրճ կխոսի եւ խոստացավ առաջիկայում ասուլիս հրավիրել եւ պատասխանել բոլոր հարցերին: Այդ ընթացքում նա կփորձի ավելի մոտիկից ծանոթանալ խնդիրներին:  Ի պատասխան հարցին՝ եթե չհաջողվի լուծել այդ խնդիրները, հեշտությամբ կհեռանա՞ք Ձեր պաշտոնից, Ա. Օսիկյանն ասաց՝ կարծում եմ՝ կհաջողվի: Լրագրողների հետ Ա. […]

Տավուշի մարզում կրկին ական է պայթել

Այսօր ժամը 11:00-ի սահմաններում Տավուշի մարզում կրկին ական է պայթել: Այս անգամ տուժել է Նորաշեն գյուղի բնակիչ Վարդան Ավագյանը: Մեր աղբյուների փոխանցմամբ 3 երեխաների հայր Վարդան Ավագյանը հետաքրքրությունից ելնելով գնացել է օգոստոսի 28-ին պայթած ականի վայրը տեսնելու Տավուշի բնակիչները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ Ավագյանը նույնպես կորցրել է ոտքը: Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում […]

Սուրիկ Խաչատրյա՞նն է փոխարինելու Վահե Հակոբյանին

Ըստ շրջանառվող լուրերի, չի բացառվում, որ Սյունիքի մարզպետ վերանշանակվի Սուրիկ Խաչատրյանը:Վերջինս աշխատանքից ազատվել էր մեկ տարի առաջ՝ գորիսյան իր առանձնատան դիմաց տեղի ունեցած միջադեպից հետո: Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը նշանակվել է ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ: Ի դեպ, շրջանառվում է Սյունիքի մարզպետի մեկ այլ թեկնածուի՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, այժմ ՀՀ նախագահի խորհրդական […]

՛՛Սառը ցնցուղի՛՛ էֆեկտ

Քաղաքական աշնան մեկնարկը տված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ՛՛Նոեւ Կովչեգին՛՛, նրա 60-ամյակին նվիրված քարոզչական ֆիլմը ՛՛սառը ցնցուղի՛՛ էֆեկտ ունեցան ձախողելով դրանց հեղինակների մոտիվացիան: Երկրորդ նախագահի հարցազրույցին հաջորդեց կարծիքների եւ վերլուծությունների բացասական ալիքը, ինչը տեղափոխվեց նաեւ Համացանց:  facebook  սոցիալական ցանցում լայնորեն տարածվում է “Ոչ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին” էջը, որտեղ տեղադրվում են ՀՀ երկրորդ նախագահի […]

Եթե Ադրբեջանը չհրաժարվի Արցախից՝ դա իր վերջն է. ԱՍԱԼԱ-ի Վազգեն

Ղարաբաղյան հակամարտությունը և Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող դավադիր գոծողությունները ի՞նչ նպատակ են հետապնդում, ո՞րն է հարցի լուծումը: ԱՍԱԼԱ-ի մարտիկ, “Վան” գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը միայն մի պատասխան ունի.”Եթե Ադրբեջանը չհրաժարվի Արցախից դա իր վերջն է,  լավ կլինի այսօր համաձայի հայերի հետ, որ ավելորդ հողեր չվերցնեն հայերը”,-նշեց Վազգեն Սիսլյանը: Սիսլյանը կարծում է, որ Ադրբեջանը “գլխին տալու” […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի