11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գործող սահմանադրությամբ` իշխանությունը վերարտադրվելու ավելի շատ հնարավորություն ունի/վիդեո/

 ’’Այսօրվա սահմանադրությամբ` գործող իշխանությունը վերարտադրվելու ավելի շատ հնարավորություն ունի, և ընդդիմությունը դրա համար անհանգստանալու ոչ մի պատճառ չունի’’,-կարծում է  ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:

Ասածը հավաստելու համար բանախոսը մի քանի օրինակ մատնանշեց գործող Սահմանադրությունից:

’’Անհրաժեշտ է, որպիսի իշխանությունների հստակ բաժանում լինի և նախագահը և կառավարությունը հստակ իմանան իրենց պարտականությունները: Մինչև հիմա չենք նկատել, որ որևէ մեկը պատժվի չաշխատելու համար: Տարբեր տեսակի միջոցառումներ պետք է կառավարությունը հստակ դաշնագրի, որպիսի բոլոր հարցերում պարզություն լինի’’,-նշեց պատգամավորը:

Քաղաքագետների միության նախագահ, դարձյալ նախկին պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը նկատեց, որ Ռաֆիկ Պետրոսյանը մասնակցել է գործող Սահմանադրության մշակմանը և այսօրվա նրա նկատառումներին հարկավոր է ուշադիր հետևել:

Ըստ Հովհաննիսյանի՝ նոր Սահմանադրական բարեփոխումները կարող են լուրջ ճակատագրական նշանակություն ունենալ հայ ժողովրդի համար. ” Սահմանադրությունը դա իրավական, քաղաքական փաստաթուղթ է: Նախ պետք է կանոնակարգվի ընտրությունների ինստիտուտը”,-նշեց քաղաքագետը:

Քաղաքագետը կարծում է, որ նոր Սահմանադրական բարեփոխումները բերում են նրան, որ հայ ժողովուրդը այլևս երբեք չկարողանա արդար ճանապարհով երկրի նախագահ ընտրել.”Թե չէ ինչ իշխանությունների վերարտադրություն, ինչ բան, սրանք ինչպես կասեր լուսահոգի Կարեն Սերոբիչը ոչ թե բարեփոխումներ են, այլ չարեփոխումներ”:

Մանրամասները` Henaran.am տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ