04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱԺ նախագահը ընդունեց Չինաստանի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին, ում դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում մոտենում է ավարտին: 
ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է, եւ վերջին շրջանում Չինաստանի հետ համագործակցությունն ավելի է խորանում, ինչի ապացույցն է Չինաստանի օժանդակությունը մեր երկրում իրականցվող բազմաթիվ ծրագրերին: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարձր գնահատեց Լեռնային Ղարաբաղի հարցում Չինաստանի Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը:  Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց. «Միջոցառումների շարքը, որը նախատեսվում է հաջորդ տարի, նպատակ ունի հասնելու ցեղասպանությունների դատապարտմանը ողջ միջազգային հանրության կողմից»: Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարի Երեւանում նախատեսվող միջոցառումներին կմասնակցի նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պատվիրակությունը: 
Դեսպան Թիան Չանչունը, իր երախտագիտությունը հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին արդյունավետ համագործակցության համար, անդրադարձավ հայ-չինական բարեկամությանը, որը դարերի պատմություն ունի, եւ վստահեցրեց, որ Հայաստանի եւ Չինաստանի համագործակցությունը հետագայում առավել կխորանա եւ կզարգանա:  
Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին արգասաբեր համագործակցության համար՝ մաղթելով նրան հաջողություններ բոլոր նախաձեռնություններում:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ