21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հաղթանակները, որոնք մենք տարել ենք Արցախյան գոյամարտի ժամանակ, անկասկած, այսօր բազմապատկում ենք. Սեյրան Օհանյան

Սեպտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ողջունելով ներկաներին, շեշտել է, որ Մայր բուհն ամուր կապերով կապված է հայոց բանակի հետ և ակտիվորեն մասնակցում է պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներին:

Իր ելույթում Սեյրան Օհանյանը կարևորել է բանակ-բուհ համագործակցությունը արատավոր երևույթների, փողոցային բարքերի դեմ պայքարի, ինչպես նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու գործում:

Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին է ներկայացրել ԶՈՒ ընդհանուր վիճակը, իրականացվող բարեփոխումները, խոսել է ազգային բանակի ներկայիս ձեռքբերումների ու առաջիկա անելիքների, առկա խնդիրների ու մարտահրավերների, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, ինչպես նաև կրթության և կադրերի պատրաստման ոլորտում բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հեռանկարների շուրջ:

՛՛Հայաստանը տարիներ առաջ կարողացավ պատվով հանձնել իրեն առաջադրված քննությունը` ԼՂ-ում հաղթանակով դուրս գալով պարտադրված պատերազմից: Այն հաղթանակները, որոնք մենք տարել ենք Արցախյան գոյամարտի ժամանակ, անկասկած, այսօր բազմապատկում ենք, որի վառ ապացույցներից մեկը հուլիս-օգոստոսյան վերջին դեպքերն էին՛՛,- ասել է Սեյրան Օհանյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ հայկական զինուժը լուրջ ուշադրություն է դարձնում սահմանների պաշտպանության խնդրին, ստեղծվել է համապատասխան պաշտպանական միջավայր և հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի համակարգ ու Հայաստանում և Արցախում:

ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև դասախոսների և ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին բանակ-բուհ համագործակցության ընդլայնմանն ու հետագա ծրագրերին, սպառազինության համալրմանը, ԼՂ հակամարտության կարգավորմանը, զինծառայողների սոցիալ-կենցային պայմաններին և այլն:

Հանդիպման ավարտին  պաշտպանության նախարարի հրամանով բանակ-բուհ համագործակցության ընդլայնման, երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գերծում ներդրած ավանդի, ինչպես նաև ՀՀ անկախության տոնի առթիվ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ և ուսանողներ խրախուսվեցին պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով: Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ-ում սովորող և ծառայության ժամանակ աչքի ընկած ժամկետային զինծառայողներ ովքեր էլ որպես խրախուսում պաշտպանության նախարարի կողմից ստացան տասնօրյա արձակուրդ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ