13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարզպետը չի կարող օգնել /վիդեո/

Վանաձոր քաղաքի քիմիական գործարանի մի քանի արտադրամասի աշխատակիցներ երեկ կրկին բողոքի ցույց են կազմակերպել Լոռու մարզպետարանի դիմաց: Նրանք պահանջել են վճարել իրենց տաս ամսվա աշխատավարձը: Հինգ տասնյակից ավելի ցուցարարները ցանկացել են տեսնել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին:  Վերջինս հանդիպելով աշխատակիցներին` նրանց չի խոստացել հարցի շուտափույթ լուծում: Մարզպետի տեղեկացմամբ այս պահին գործարանի խնդրի շուրջ քննարկումներ են ընթանում, […]

Վաղուց ի վեր Նախիջևանի կեսը չպետք է կարողանար ողբից էն կողմ աչքերը սրբել. հրամանատար/վիդեո/

“Կոռնիձոր” ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո) այսօր Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ նաև  Regnum ռուսական գործակալության կողմից տարածած տեղեկատվությանը, ըստ որի հայկական զորքերը հարձակվել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի շրջանի Լակաթաղ ավանի վրա, գործակալությունը հաղորդել էր, որ ադրբեջանական բանակը լուրջ կորուստներ ունի: Որքանո՞վ է իրական պատերազմի վտանգը հարցին պատասխանելով Խուդավերդյանը ասաց. “Ես տեսնում եմ ռեալ պատերազմի իրականացվող քայլերը: […]

”Դեմ եմ”-ի երթին մասնակցում են նաև ուսուցիչներ. կոչ նախարարներին

՛՛Դեմ եմ՛՛ շարժումն այսօր երթ է կազմակերիպել, սակայն ոչ թե բողոքի, այլ սատարման:  ՛՛Եկե՛ք բոլորս մեկ բռունցք դառնանք ու սատարենք մեր բազմաթիվ քաղաքացիներին, ովքեր ենթարկվում են ճնշումների գործատուների կողմից, որոնք էլ իրենց հերթին իշխանությունների ճնշման ներքո են՛՛,-ասված է երթի մասին տեղեկատվություն տվող հաղորդագրության մեջ: Շարժման մասնակիցներից Դավիթ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք բազմաթիվ […]

Ոնց որ Բեն Լադենի հրոսակներից լինեինք, տարան քաշ տալով. ո՞վ է պատասխան տալու /վիդեո/

“Դուրս մեր գրպանից” նախաձեռնության անդամ Արտաշես Միսակյանը երեկ բերման է ենթարկվել Երևան քաղաքի ծառայության բաժնի պետ ,  փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի հետ բանավեճից հետո:Միջադեպը տեղի է ունեցել Բրազիլիայի  հրապարակից սկսած ավտոերթի ժամանակ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Միսակյանը  անդրադարձավ միջադեպին. “Մովսիսյան Կարենը ինքը հրահրեց, ասելով, որ քաղաքացին իրեն արայովա դիմում ու կոպիտ ժարգոնով, բայց հետո արդեն […]

Եթե Քիմպրոմի էլեկտրաէներգիան անջատվի, անվտանգության խնդիր կառաջանա

”Վանաձորում ճշմարտությունը հիվանդացել է”,-այսօր ԱԺ-Կառավարության  հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա կրկին անդրադարձավ Վանաձորի Քիմպրոմ ՓԲԸ-ի խնդրին, որտեղ աշխատակիցների աշխատավարձերը ուշացնում են:  ՛՛Միգուցե Էներգետիկայի նախարարը գա մարզ, հանդիպի այդ մարդկանց հետ, բացատրի իրավիճակը ու ընդհանրապես հարցը հետևյալն է`ի՞նչ է սպասվում Քիմպրոմին, ո՞վ է մարդկանց աշխատավարձերը տալու, հետո մեկ այլ հարց է, […]

ՀՀԿ-ականը գիտի՝ ինչպես անել, որ չթանկանա էլեկտրաէներգիան

”Էլեկտրաէներգիայի թանկացումը շատ բացասական կանդրադառնա ժողովրդի կենսամակարդակի վրա՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: Նրա խոսքով՝ թանկացումը հիմնավորելը շատ հեշտ է, սակայն փաստը մնում է փաստ, որ էլեկտրաէներգիան չորս դրամով փորձում են բարձրացնել: ՛՛Այդ հիմնավորումը, տնտեսագիտական հաշվարկներ են անոմ, չգիտեմ՝ ոնց և ինչ են անում, բայց որ ժողովրդի կենսամակարդակի վրա դա շատ […]

Հայ զինվոր է զոհվել

Հունիսի 11-ին ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, դեռևս չպարզված հանգամանքներում, գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Դերենիկ Արամի Մանուկյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Դ. Մանուկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:     […]

Ինչու է առաջին եռամսյակը կոչվում դեկտեմբեր, հունվար, փետրվար. կառավարությունից Մանուկյանին չպատասխանեցին

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ Կառավարության որոշումների հետևից չեն հասցնում հասնել, բացահայտել. ՛՛Գազը, հոսանքը, Սևանը, Կասկադը, իսկապես չի հերիքում ժամանակը։ Մենք գազի հանձնաժողովում նայում էինք գազի, հոսանքի թանկացման հիմնավորվածությունը, որովեհտև ունենք այսպիսի պաշտոնական թիվ, որ գազի թանակցումը 1,2 դրամով պետք է թանկացներ էլեկտրական հոսանքի գինը, այս էինք քննարկում, հանկարծ նոր […]

Անդրանիկ Մարգարյանի անունով

Ջավախքի Ախալքալաքի շրջանի օրենսդիր մարմինը հունիսի 11–ին գումարած նիստում որոշում է կայացրել քաղաք Ախալքալաքի ամենաերկար փողոցներից մեկը, որը նախկին կրում էր Ֆրիդրիխ Էնգելսի անունը, կոչել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունով։

Ներկայացված փաստաթղթերը հիմնավոր են. նախարարը՝ էլեկտրաէներգիայի թանկացումից

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խնդրեց պարզաբանել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը։ Նա տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն այսօր հանդիպել է Հանրային ծառայություները կարագավորղ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ, ով էլ իրենց ներկայացրել է 20 մլրդ դրամի ճեղքվածը փակելու հանձանաժողովի նախաձեռնությունը՝  շուրջ 4 դրամով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Միաժամանակ պատգամավորը հարցրեց, թե արդյոք կառավարությունը պատարաստվում է համակարգում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի