22 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայդանում սպանությունների մեղավոր պաշտոնյաները փախել են. Ավակով

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ երկրի իրավապահները չեն կարողացել ձերբակալել ոչ մի բարձրաստիճակն պետական ծառայողի, ով կարող էր ներգրավված լինել Կիևի Անկախության հրապարակում ակտիվիստների սպանությունների մեջ: Պատճառը, ըստ նախարարի, այն է, որ նրանք բոլորը փախել են արտասահման, տեղեկացնում է ria.ru-ն:  “Այդ գործողությունների հրամանները տվող մարդկանցից ոք չի ձերբակալվել: նրանք բոլորն Ուկրաինայից […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-9-ին կբարձրանա 2-3 աստիճանով:  Երևանում`  Սեպտեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

“….Օ, մեզ մոտ միշտ բանավեճ է”. Րաֆֆին՝ “Ժառանգությունից” /վիդեո/

“Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց, որ իր կուսակցությունում խմորումներ են եւ “ժառանգական”-ները լքում են հարազատ կուսակցությունը: “Օ, մեզ մոտ միշտ բանավեճ է, խմորումներ չկան”,-ասաց նա: Մանրամասները տեսանյութում:

Քոչարյանը շատ բան գիտի /վիդեո/

Այսօր լրագրողները հարց ուղղեցին ԱԱԾ նախկին աշխատակից Գուրգեն Եղիազարյանին` արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սխալներ չի արել, որ վերջին հարցազրույցում քննադատում էր բոլորին: “Նա ի վերջո նախագահ է աշխատել, գիտի ինչ երկրում է ապրում, ինչ պետք է ասել կամ չասել”: Մանրամասները` տեսանյութում: 

Հացադուլ՝ հանուն Հայաստանի առողջության

Հանուն Հայաստանի առողջության հացադուլ սկսած Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ սեպտեմբերի 7-ից հացադուլ է սկսել՝ պահանջելով ՀՀ նախագահի հրաժարականը:  “Իմ առողջությանը չի վնասի հացադուլը, եթե ճիշտ հացադուլ ես անում, վտանգ չի ունենա, այլապես՝ մեր պապերը ծոմ չէին պահի: Ես դա անում եմ երկրի առողջության համար”,- ասաց նա: Ազատության հրապարակից […]

Ավստրիան շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնելու ոչ միայն քաղաքական համագործակցությունը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցին: Նախագահը ողջունել է արտգործնախարար Կուրցի այցը մեր երկիր՝ ընդգծելով, որ մեծագույն հաճույքով է հյուրընկալում բարեկամ Ավստրիայից ժամանած պատվիրակությանը, ինչը լավ առիթ է վերհիշելու ս.թ. հունիսին Ավստրիա կատարած իր պաշտոնական այցը: Նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել է Ավստրիայի արտգործնախարարին՝ իր ջերմ […]

Lինելով ընդդիմություն՝ չի խորշում օգտվել իշխանության բարիքներից /վիդեո/

“Նոր ազատական” կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ  Սուրեն Սուրենյանցը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ ոչ իշխանական քառյակի մաս կազմող ՀՅԴ-ի գործելաոճին:  “Հայ հեղափոխական դաշնակցությունը վերջին 4-5 տարիներին միշտ նման վարքագծի կրող է եղել, այսինքն, երբ իշխանություն է լինում հաճախ հանդես է գալիս ընդդիմադիր շեշտադրումներով և հակառակը, երբ ընդդիմություն է լինում չի խորշում օգտվել իշխանության բարիքներից”,-նշեց […]

Վարորդների սթափությւոնը ստուգվելու է տեղում /վիդեո/

Ոստիկանությունը պարբերաբար բարելավում է քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությունը: Եվ ահա հերթական նորամուծությունը՝ ճանապարհային ոստիկանությունը վերազինվեց նոր սարքավորումներով, որոնք ճանապարհային ոստիկաններին հնարավորություն կտան տեղում որոշելու վարորդի սթափությունը: Սարքերը ազգային չափագիտական ինստիտուտի կողմից ստուգաչափվել են, տրվել են համապատասխան վկայականներ: Մնում է հուսալ, որ այս նոր սարքավորումները սթափության կոչ կլինեն կարգազանց վարորդների համար… Մանրամասները՝  ոստիկանության տեսանյութում:

Ուսանողը ծեծել է 73-ամյա “բոմժին”

Չինաստանի քաղաքներից մեկում, բազմաթիվ անցորդների աչքի առաջ երիտասարդը դաժան ծեծի է ենթարկել 37-ամյա անտունիին` “պարզապես նյարդերը հանգստացնելու” եւ մի քիչ “զվարճանալու” համար: 73-ամյա ծերունին, տոպրակները ձեռքին, փորձել է փախչել, երիտասարդը հասել է նրա հետեւից, գցել գետնին ու ծեծել է նրան տասը րոպե շարունակ: Ի վերջո դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, ովքեր ձերբակալել են երիտասարդին: Պարզվել […]

Հայաստանի եւ Ավստրիայի արտգործնախարարները հանդիպել են

Սեպտեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց բարձր մակարդակով հաճախակի փոխայցելությունների կապակցությամբ` ընդգծելով, որ դրանք նոր լիցք են հաղորդում տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցության զարգացման համար։ Նախարարներ Նալբանդյանն ու Կուրցը բովանդակալից զրույց ունեցան երկկողմ օրակարգի տարբեր հարցերի շուրջ, անդրադարձան ս.թ. հունիսին ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի