Ֆուտբոլ՝ թշնամու նշանառության տակ /վիդեո/
Առիթը ֆուտբոլն էր: Երկու սահմամաներձ գյուղերը այս անգամ ընկերական հանդիպումը անցկացրին Չինարի գյուղում:
Չինարեցիները չեն վախենում, նրանք գիտեն, որ գյուղը մշտապես գտնվում է ադրբեջանցիների նշանառության տակ: Չինարեցիները ծիծաղում են վախեցողների վրա:
՛՛Կարողա դուք վախենում ե՞ք՛՛,-Henaran.am-ի դաշտում գտնվող թղթակցին դիմեց գյուղապետ Սամվել Սաղոյանը, սակայն բացասական պատասխան լսելուց հետո հավելեց.՛՛Այ տենց միշտ դուխով մնացեք՛՛:
Նա ձեռքով մեզ ցույց տվեց դիմացի սարին տեղակայված ադրբեջանցիների դիրքերը:
՛՛Մենք լավ գիտենք, որ քարի տակ ինչ կա՛՛,-հպարտացավ գյուղապետը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: