22 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՊՆ Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը լրագրողներին

Այսօր` սեպտեմբերի 8-ին, ամբողջ աշխարհում նշվում է Լրագրողների համերաշխության միջազգային օրը: Այդ օրը բոլոր երկրների լրագրողներն ու պարբերականները դրսևորում են իրենց համերաշխությունը և աշխարհին ցուցադրում իրենց միասնությունը: Գաղտնիք չէ, որ զինված ուժերի առջև դրված խնդիրների լուծման կատարելությունը մեծապես կախված է բանակի, զինծառայության և զինծառայողների նկատմամբ հասարակության վերաբերմունքից: Այս տեսակետից հատկապես կարևոր է լրատվության միջոցների և […]

Եթե Շահեն Հարությունյանը դատապարտվի /վիդեո/

“Շանթ և ընկերներ”  գործով դատական նիստում այսօր մեղադրող Գևորգ Գևորգյանը հնչեցրեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի անչափահաս Շահեն Հարությունյանի համար պահանջեց 5 տարվա ազատազրկում: Մեղադրողի ճառի ընթացքում Շանթ Հարությունյանը գրկել էր որդուն և շարունակ ինչ-որ բան էր ասում ականջին: Շահեն Հարությունյանը մեզ հետ զրույցում չցանկացավ մանրամասնելի իր ու հոր զրույցը, սակայն  նշեց, որ ինքը ուժեղ է: […]

Տղամարդը սպանել է կնոջն ու ինքնասպան է եղել որդու աչքի առաջ /վիդեո/

Բասկետբոլի Լիտվայի հավաքականի նախկին խաղացող Մարտինաս Անրյուկայտիսը 14-ամյա որդու աչքի առաջ սպանել է կնոջն ու ինքնասպան է եղել: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին` երեկոյան: 14-ամյա տղան ոստիկանություն է կանչել, ովքեր ժամանելով` 2 դի են հայտնաբերել: Թե ինչու է նախկին սպորտսմենը նման բան արել, առայժմ հայտնի չէ: Նշենք, որ Անրյուկայտիսը սպորտսմենի կարիերան ավարտվելուց հետո իբրեւ […]

Ֆրանսիայի խորհրդարանականների հանդիպումը ԼՂՀ ԱԺ-ում

Սեպտեմբերի 8-ին Արցախ են ժամանել Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի մի խումբ անդամներ: Պատվիրակության կազմում են սենատորներ Ալեն Ներին և Ժան Բիզեն, պատգամավոր Ժան Մարկ Ժերմենը և նախկին պատգամավոր Ժակ Ռեմիլյեն: Ֆրանսիացի օրենսդիրներին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը և ԼՂՀ ԱԳՆ արարողակարգի աշխատակիցները: Ֆրանսիացի […]

Մանրամասներ դասագրքերի վճարի մասին

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունն օգոստոսի 19-ից սկսել է 2014-2015 ուստարվա համար նախատեսված դասագրքերի բաշխում: Մինչև օգոստոսի 30-ը, ըստ նախօրոք կազմված ժամանակացույցի, բոլոր դպրոցներն ապահովվել են դասագրքերով: Դպրոցներում 1-4-րդ  դասարանի  բոլոր աշակերտները, “Կրթության մասին”  ՀՀ օրենքի համաձայն, դասագրքերը ստանում են անվճար: Բացառություն են կազմում միայն խորացված ռուսաց լեզվի ուսուցմամբ դպրոցների աշակերտների  ռուսաց լեզվի դասագրքերը:  ՀՀ-ում […]

14-ամյա տղան ինքնասպան է եղել` ընկերուհու հետ վիճելու պատճառով

Սախալինում 14-ամյա տղան հոր զենքով կրակել է ինքն իրեն ու ինքնասպան եղել: Երեխան զենքը վերցրել է հոր չհրկիզվող պահարանից: Տղայի մայրն ասել է, որ նրա ինքնասպանության պատճառ կարող էր դառնալ ընկերուհու հետ վիճելու փաստը: Դեպքի մանրամասները ճշտվում են:

Արամայիս Գրիգորյանը կարևորել է …

 Այսօր “Անի Պլազա” հյուրանոցի “Անի” դահլիճում տեղի  է ունեցել  ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարության և ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ կազմակերպած աշխատաժողովը:   Աշխատաժողովը նվիրված էր Ասիայի, Խաղաղօվկիանոսյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային երկամյա առաջընթացի զեկույցների պատրաստմանը և կազմակերպվել է փորձագետների խորհրդատվական խմբի շրջանակում, որի հերթական` 13-րդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-12-ին: Աշխատաժողովի կազմակերպումն ու իրականացումը […]

Եզդի համայնքը դիմել է Ազգային ժողովին

Ազգային ժողովի նիստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ իրենց է դիմել եզդի համայնքը: ”Հյուսիսային Իրաքում ցավալի իրադարձություններ են տեղի ունենում, բացված է հաշվեհամար ու այն պատգամավորներն, ովքեր պատրաստ են ֆինանսական օժանադակություն ցուցաբերել, կոչ եմ անում աջակցել”,-ասաց Շարմազանովը: Նա հավելեց, որ հաշվեհամարը կուղարկենք խմբակցություններին: 

Պետք չէ հույսը դնել եռանախագահների այցերի վրա. ամերիկացի փարձագետ

Լույս է տեսել ամերիկացի փորձագետ Թոմաս դե Վաալի “Սեւ այգի. Հայաստանը եւ Ադրբեջանը պատերազմի եւ խաղաղության միջեւ» գրքի ռուսերեն հրատարակությունը: Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ Թոմաս դե Վաալը ասել է, որ ԼՂ հարցում այս տարիներին շատ բան է փոխվել, բայց այս գլխավոր կոնֆլիկտում ոչինչ չի փոխվել, շփմփան գծում այն նույն իրավիճակն է, ինչ […]

Շանթի համար պահանջեց 7 տարվա ազատազրկում /վիդեո/

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվող հերթական դատական նիստում պետական մեղադրող Գևորգ Գևորգյանը հանդես   մեղաեկավդրական ճառով:  Պետական մեղադրողը Շանթ Հարությունյանի համար պահանջեց 7 տարվա ազատազրկում: Շահեն Շանթի Հարությունյանի համար պահանջեց  5 տարվա պատիժ: Մնացած ամբաստանյալների համար համապատասխանաբար 4 ից 8 տարի 6 ամիս պատժաչափեր: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի