15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Անցնում են նոր համազգեստի

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության կայազորի ստորաբաժանումների ստուգատես անցկացրեց մայրաքաղաքի պարեկապահակետային գնդի վարժահրապարակում:

Ոստիկանության պետն անդրադառնալով ծառայողների՝ նոր համազգեստի անցնելու անհրաժեշտությանը, գործընթացը կարևորեց որպես համակարգում շարունակվող բարեփոխումների էական բաղադրիչ:

Այնուհետև ոստիկանության պետը ստուգեց ծառայողների նոր համազգեստները, դիտողություններ արեց հայտնաբերված թերությունների վերաբերյալ, պահանջեց վերջնական տեսքի բերել համազգեստները, գործընթացի պատասխանատուների հետ  քննարկեց թերացումները շուտափույթ վերացնելու միջոցները:

Ամփոփելով ստուգատեսը՝ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն հայտնեց  դրական արդյունքի համար և կրկին հիշեցրեց, որ ոստիկանության ղեկավարությունը վճռական է համակարգի բարեփոխումները շարունակելու գործում:

Ստուգատեսի ավարտին տրվեցին համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ