16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուշագրավ արտոնություններ սահմանամերձ գյուղերին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` ”Սահմանապահ համայնքների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Ըստ այս նախագծի` սահմանապահ համայնքի բնակիչներն ազատվում են համայնքի տարածքում ունեցած հողի հարկից և անշարժ գույքի գույքահարկից:

Համաձայն այս ծրագրի՝ հարկերի գումարները պետք է փոխհատուցվեն պետության կողմից, որպեսզի չնվազեն նաև այդ համայնքների սեփական եկամուտները, որոնց հաշվին ծառայություններ են ստանում համայնքի բնակիչները:

Կառավարությունն առաջարկում է լրացնել օրենքի նախագծի 4-րդ հոդվածը, որը նախատեսում է պետական բյուջեից ստացվող օգնությունն օգտագործել բացառապես համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու, ինչպես նաև՝ երիտասարդ ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար՝ ավելացնելով ևս երկու դրույթ՝ սոցիալական և կրթական կարիքների դեպքերով:

Կառավարությունը փոփոխություն է կատարել նաև մեկ այլ հոդվածում` ”Սահմանապահ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին ՀՀ պետական բյուջեից տրվում է միանվագ օգնություն՝ 2 միլիոն դրամի չափով՝ հուղարկավորության ծախսերի համար”:

Գործադիրն առաջարկում է հանել ”հուղարկավորության ծախսերի համար” բառերը, քանի որ չեն բացառվում դեպքեր, երբ զոհվածների ընտանիքները ֆիզիկապես հուղարկավորություն կազմակերպելու հնարավորություն չունենան:

Նախագծով առաջարկում է նաև, որ սահմանապահ համայնքների բաժանորդների սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի, խմելու և ոռոգման ջրի ամսական վարձավճարի 50 տոկոսը փոխհատուցվի ՀՀ պետական բյուջեի միջոցներից:

Սահմանապահ համայնքները ՀՀ պետական բյուջեից պետք է ստանան լրացուցիչ օգնություն՝ բնակիչների առողջապահական կարիքները հոգալու, ինչպես նաև՝ երիտասարդ ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար:

Ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով օթևանից զրկված բնակիչներին ՀՀ Կառավարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում պետք է ապահովի համարժեք օթևանով՝ նույն համայնքի տարածքում: Սահմանապահ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացիների բուժումը պետք է իրականացվի պետպատվերով՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ սա կառավարության նախաձեռնությունն է, որ մյուս պատգամավորները ևս առաջարկություններ ունեն, դրանք աշխատանքային խմբի հետ կքննակվեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ