29 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեյրան Օհանյանի գլխավորությամբ

Ս.թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց ՀՀ Նախագահի կարգադրությամբ ձևավորված Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական հերթական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագությամբ անցկացված նիստին մասնակցում էին ռազմավարական վերանայման գործընթացին ներգրավված պետական կառավարման բոլոր մարմինները` նախարարների տեղակալների մակարդակով, ինչպես նաև պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաները: Միջգերատեսչական հանձնաժողովի […]

Նախագահը շնորհավորել է Հայաստանում հրեական համայնքին

Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ տոնական բարձր տրամադրություն: Թող գալիք տարին Հայաստանի մեր հրեա հայրենակիցների և ողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, արարման ու լիության տարի: Թող շարունակեն զարգանալ դարերի և հազարամյակների պատմություն ունեցող հայ և հրեա ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը:

՛՛Դեմ եմ՛՛-ը պատրաստվում է նորից դիմել ՍԴ. Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛  թերթը գրում է. Այն, որ ՛՛Դեմ եմ՛՛-ը բողոքի ակցիաներ չի անում, ֆեյսբուքյան էջում հայտարարություններ չի տեղադրում, դեռ չի խոսում այն մասին, որ նախաձեռնությունը մասնատվել է, կամ պայքարը դադարել է։ Ընդհակառակը՝ ներսում լուրջ քննարկումներ են ծավալվում, քայլեր են ձեռնարկում մեկ անգամ եւս ԱԺ արտահերթ նիստում ընդունված ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ օրենքի փոփոխություններից դժգոհ անդամներն ու պատրաստվում […]

Ամուսինը ՛՛վաճառում է՛՛ կնոջը. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. Շենգավիթ վարչական շրջանի մի բնակիչ սեպտեմբերի 21-ին ՝ՀՀ անկախության օրը, որոշել է ՛՛անկախանալ՛՛: Տիկինը, որի անունը ՛՛Ժողովուրդ՛՛ օրաթերթը չի հրապարակում հասկանալի պատճառներով, դիմել է ՀՀ ոստիկանություն և հայտնել , որ իր նախկին ամուսինը2010 թվականից մինչև օրս սպառնում է իրեն և ստիպում Բագրատունյաց փողոցում զբաղվել մարմնավաճառությամբ: Նա հայտնել է նաև, որ նախկին […]

Թռիչքը հետաձգվել է Քոչարյանի պատճառով. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. ՛՛Ժամանակի՛՛ տեղեկություններով՝ երեկ Ֆրանկֆուրտ-Երևան թռիչքը 40 րոպեից ավելի ուշացել է: Պատճառն այն էր, որ այդ օդանավով Հայաստան էր թռչում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ուշանում էր թռիչքից: Նրա ուշացման պատճառով երեկվա թռիչքը հետաձգվել է: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ընդդեմ Փաշինյանի . Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է. Օգոստոսին սահմանային ՛՛վոյաժներից՛՛ և բուռն ֆոտոսեեսիաներից հետո սահմանն ու դրա խնդիրները տևական ժամանակ մոռացության մատնած խորհրդարանական խմբակցությունների պատգամավորները նորից մտահոգություն և սրտացավություն են ցուցաբերում, բայց միայն այն բանից հետո, երբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը որոշեց իր հեղինակած «՛՛Սահմանապահ գյուղերի մասին՛՛ օրենքը՝ սահմանամերձ բնակավայրերին սոցիալական արտոնություն և հատուկ կարգավիճակ տալու մասին, դնել շրջանառության […]

Քավոր Երիցյանը. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. ՛՛Ժողովուրդ՛՛-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՛՛Նիգ-Ապարան՛՛ հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն այս կիրակի Ապարանում մեծ միջոցառում է կազմակերպել: Այնտեղ գտնվող Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն հույսի խորան հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի վրա կրկին խաչ է ավելացվելու: Մեր տեղեկությունների համաձայն՝ այս անգամ խաչի ՛՛քավորը՛՛ լինելու է ՀՀ […]

Սև մութ ամպեր են կուտակվում կառավարության հնաբնակի գլխին.Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է. Սև մութ ամպեր են կուտակվում կառավարության հնաբնակ Վաչե Տերտերյանի գլխին: Անգամ ասում են՝ նա կարող է հրաժեշտ տալ պաշտոնին: Տարածքային կառավարման փոխնախարարի պաշտոնում նրան կարող է փոխարինել սպորտի և երիտասարդության փոխնախարար, ՛՛Սյունաց արծիվների՛՛ ղեկավար Խաչիկ Ասրյանը, ով առիթը բաց չի թողնում իշխանություններին իր հավատարմությունը հայտնելու համար: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ո՞ւր են կորել ակտիվիստները

”Եթե հիմա չեն պայքարում, չի նշանակում, որ չեն պլանավորել ինչ-որ գործողություններ անել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հելսիկնյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն` ի պատասխան հարցի, թե ինչու վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվ պայքարող քաղաքացիական հասարակությունն այսօր ակտիվ չէ:  Նա նշեց, որ քաղաքացիական հասարակության ռեսուրսները անսահմանափակ չեն, բայց ինքը միանշանակ գտնում է, որ քաղաքացիական հասարակության ակտիվությունը […]

Կուսակցությունը չպիտի մտնի խրամատ. ԲՀԿ-ական ազատամարտի նվիրյալների մասին /վիդեո/

Երկրապահ կամավորականների միության Տավուշի բաժանմունքի հրամանատարի տեղակալ Վիկտոր Ոսկանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում խոսեց նաև ՛՛Ազատամարտի նվիրյալներ՛՛ նորաստեղծ կազմակերպության մասին: Անդրադառնալով այն հանգամանքին, որ կառույցը ստեղծվում է ԲՀԿ երկու պատգամավորների ակտիվ ջանքերի շնորհիվ, Ոսկանյանը նկատեց.՛՛Ծանոթ եմ Ռուբեն Գևորգյանի հետ անձնապես, ծանոթ և սերտ հարաբերությունների մեջ եմ Ռուստամ Գասպարյանի հետ: Ես այսօր չեմ կարող ասել՝ ինչն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի