28 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աղջիկ երեխա ունենալը հարստություն է

ՀՀ առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում անցկացվեց «Իսկ դու ունե՞ս աղջիկ» խորագրով միջոցառում: Համանուն ֆլեշմոբին մասնակցած հայրեր-դուստրեր լուսանկարների ցուցահանդեսի և «Արմնյուզ» հեռուստաընկերության պատրաստած փոքրիկ տեսաֆիլմի միջոցով հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրվեց սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրին:           ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ […]

Առաջին հաղթանակների շրջանը /վիդեո/

Երկրի  խնդիրները շարունակ հուզում են ՀՀ քաղաքացի Սամվել Մարգարյանին: Մարգարյանը բանաստեղծություն է ձոնել և ցանկանում է այն նվիրել՝ այսօր,  հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպած ուժերին: Մարգարյանը դեռ հավատում և վստահ է, որ հայ ժողովուրդը դեռ կապրի ապահով երկրում: Մարգարյանի կարծիքով սկսվել է առաջին հաղթանակների շրջանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Եռյակի, ՕԵԿ-ի ու դավաճանի պիտակի մասին

՛՛Օրինաց երկիրը՛՛շատ կուզենար մասնակցել հանրահավաքին, բայց նրան չեն ընդունի՛՛,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Մանուչարյանի դիտարկմամբ  ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցությունը դավաճանել է իր ժողովրդին, եւ այդ արարքը ժողովուրդը չի ների. ՛՛Եթե նրանք վերցնեն ՛՛Օրինաց երկրին՛՛, դավաճանի պիտակը նրանց վրա էլ կկպչի՛՛,-նկատեց քաղաքական գործիչը: Մանուչարյանի կարծիքով մյուս կուսակցություններն էլ կուզեին մասնակցել […]

Բարեգործական ծրագրերը կշարունակվեն

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց «Հայաստան» հիմնադրամ ԱՄՆ խորհրդի անդամ, Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցության գործադիր տնօրեն Իրինա Լազարյանին։           Նախարարին ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը` գործադիր տնօրենը նշեց, որ Հովարդ Կարագյոզյան հիմնադրամը, հիմնադրվելով Նյու Յորքում, Հայոց ցեղասպանությունը վերապրած որբ երեխաներին սկսել է օգնություն և կրթություն տրամադրել 1921թ.-ից։ 1988թ. վերջերին հիմնադրամը ծրագրեր է իրականացրել Հայաստանում և […]

Ցանկացել են թունավորել խավարասերներին, թունավորել են մարդկանց

Տյումենում մասսայական թունավորման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ինչպես պարզվել է, բնակելի շենքում ցանկացել են թունավորել խավարասերներին, սակայն արդյունքում 21 բնակիչ է թունավորվել: Նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց, սակայն գտնվում են նորմալ վիճակում, նրանց որեւէ վտանգ չի սպառնում: Պարզվել է, որ թունավորումը կատարվել է շենքի նկուղում, սակայն մինչեւ 5-րդ հարկի բնակիչները թունավորվել են:

՛՛Երևանցիներին ենք հանձնում հանգստի հերթական գեղեցիկ անկյուններից մեկը՛՛

Նոր Նորք վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նորակառույց ևս երկու հանգստի գոտիներ: Ծրագրի կյանքի կոչումն ու նոր և համարավետ այգու բացումն առավել քան սպասված էր Ջրվեժ Բանավան 2-րդ և 4-րդ  շենքերի հարակից տարածքի բնակիչների համար: Բնակիչների խնդրանքով քաղաքապետը նկարազարդվող պատին անձամբ է գունավորել խաղաղության […]

Կադաֆիին ծեծելով սպանեցին ու բռնաբարեցին. ի՞նչ վտանգ է սպառնում Հայաստանին/վիդեո/

 ”Ցավոք սրտի այսօր ողջ տարածաշրջանում  Հայաստանը ամենաթույլ երկրներից մեկն է:  Դա  ապացուցվեց նաև այն հանգամանով, որ երկու օր առաջ երկրի վարչապետը գտնվում էր Իրանում: Ճիշտ է այդ մասին շատ հրապարակումներ չեղան, բայց ես կասեմ: Ամեն ինչ սկսվեց արաբական գարուն կոչվածից, երբ նախկին խաղաղ պետությունները վերածվեցին պատերազմի դաշտի: Եթե հիշենք ինչ եղավ Սադամ Հուսեինի և Իրաքի […]

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից Ստյոպա Սաֆարյանը խուճապահարվել է

Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության վարչության նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանը րոպեներ առաջ այսպիսի գրառում տեղադրեց facebook-ի իր պատին. ՛՛Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն այսպես հասկացա՝ ընդդիմադիր, մարգինալ ռեժիմը խուճապի մեջ է: Գնամ-գնամ, ես էլ խուճապահարվեմ”,-գրել է Սաֆարյանը: Հիշեցնենք, որ այս պահին Ազատության հրապարակում ելույթ է ունենում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

10-ամյա մարդասպան երեխայի ծնողները չեն ցանկանում, որ նա բանտից դուրս գա

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում ոստիկանները հետաքննում են 90-ամյա կնոջ սպանության հանգամանքները: Սպանության մեջ մեղադրվում է 10-ամյա մի երեխա, ով այժմ կալանքի տակ է, հաղորդում է The Daily Mail-ը: Ինչպես պարզվել է, 10-ամյա Տրիստին Կուրիլեից վախենում են անգամ նրա հարազատ ծնողները, նրանք խնդրել են ոստիկանությանը տղային բանտից չազատել մինչ դատաքննության ավարտը: Ինչպես պարզվել է գործի մանրամասներից, 10-ամյա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի