09 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Ծառուկյանի ստվար թիկնազորն էլ երթի էր. Հայոց աշխարհ

՛՛Հայոց աշխարհ՛՛ թերթը գրում է.

Երբ ուշադիր հետևում ես՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանրահավաքային ելույթներին, ընդհանուր տպավորությունն այնպիսին է,թե ամենից շատ նա հենց ինքն է մի տեսակ զարմացած,որ ոչ միայն մասնակցում է ընդդիմության հանրահավաքին, այլև գլխավորում է այն՝ հարթակում կանգնած:

 Համենայն դեպս նման ենթադրության տեղիք է տալիս Գագիկ Ծառուկյանի ելույթներում շարունակ կրկնվող ֆրազը՝ ՛՛Ես այսօր այստեղ եմ… Ես ուզում եմ ասեմ, որ ես ձեր կողքին եմ…՛՛։Ի դեպ, որոշ սրամիտներ այդ խոսքերով արդեն յուրօրինակ ռեպ-տեսանյութ են պատրաստել, որն այս օրերին բազմաթիվ դիտումներ է ունեցել:

 Եվ նկատենք, որ ոչ միայն ԲՀԿ առաջնորդն է ՛՛այստեղ՝ ձեր կողքին՛՛, այլև նրա ստվար թիկնազորը: Ամեն դեպքում տեսանք ևս մի բան, որ չէինք տեսել՝ թիկնապահներով ընդդիմադիրների երթ, գերթանկարժեք ավտոների շքերթով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ