Ընդդիմության ներկայացուցիչները ներկա են եղել՝Մարգարիտ Եսայանի ՛՛մարգարտյա՛՛ հարսանիքին. Հայկական ժամանակ
՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթը գրում է.
Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի ՛՛մարգարտյա՛՛հարսանիքին, որը տեղի է ունեցել անցյալ ուրբաթ ՛՛Վիվալդի՛՛ սրահում, մասնակցել են քաղաքական ներկապնակի գրեթե բոլոր մասնակիցները:
Պատգամավորն իր հարսանիքին հրավիրել է խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից: Ոչ իշխանականներից ոմանք հարսանիք են գնացել եռյակի ուրբաթօրյա հանրահավաքից հետո:
Հարսանիքին ներկա են եղել ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ով, ի դեպ, Մարգարիտ Եսայանի համակուրսեցին է, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ՛՛Դաշնակցություն՛՛ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով, հիշեցնենք, Եսայանի խնամին է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: