16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Երաշխիքն ի՞նչ է, որ առաջիկայում այդ հավասարակշռությունը նորից չի կրկնվի. Բագրատ եպիսկոսպոսը՝ նախարարին

Ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր խորհրդարանական լսումներ ՛՛Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՛՛, ՛՛Պետական նպաստների մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՛՛, ՛՛Եկամտային հարկի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի ղեկավար Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը քննարկման ավարտին նշեց, որ գնահատելի է, որ լայն սպետկրով քննարկում է տեղի ունենում, որտեղ ներգրավված են հասարակության բոլոր շերտերը: Ապա նա հարցրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին. ՛՛Որքան հասկացա, փաստաթղթի փիլիսոփայությունը հիմնված է ծախսերի և ծախսարդյունաբերության հավասարկշման վրա, և ուրիշ ոչ մի խնդիր չէր հետապնդում: Հետևաբար, այդ իմաստով երաշխիքն ի՞նչ է, որ առաջիկայում այդ հավասարակշռությունը նորից չի կրկնվի: Եվ կարծում եմ, հարցին պատասխան էլ ես տվեցի՛՛,-ասաց նա:

՛՛Եթե քնարկումներն ու առաջարկները գան, հասնեն ձեզ, բոլոր կողմից առաջարկներ եղան, պատրա՞ստ եք փոփոխության ենթարկել այդ բոլորը կամ փոփոխություն չկատարել նախորդ օրենքում, վերանայելու 40, 60, 80 տոկոսի պարագան՛՛: 

Արտեմ Ասատրյանը պատասխանեց. ՛՛Բնական է, որ եթե կա օրենսդրական նախաձենություն առաջարկի տեսքով, ուրեմն, մեր կարծիքով, կա խնդիր, որ ենթակա է կարգավորման, և մենք գանք համաձայնության խնդիրների ձևակերպման շուրջ, ճիշտ լուծումները կգտնվեն: Այդ առումով բնական է, որ տեսնում ենք խնդիրները, մենք պատրաստ ենք բոլոր առաջարկությունները, որ կապահովեն լուծումներ, քննարկել՛՛:


KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ