01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Այդպիսի խոսքեր թույլ տալն առնվազն վիրավորական է. հղի կնոջ պոռթկումն Ազգային ժողովում /վիդեո/

՛՛Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին՛՛ ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ քաղաքացիական նախաձեռնության անդամներից Տաթևիկ Դավթյանի ելույթից հետո ծափահարություններ հնչեցին:

՛՛Անթույլատրելի է, երբ պետական պաշտոնյան մեզ հավասարեցնում է մանր խուլիգանների հետ: Ասում եք՝ ինչպես կարող է ազդել կնոջ վրա մի քանի ամիսներ եկամուտներ չունենալը, ես ձեզ հարցնում եմ՝ երբևէ եղել է նման իրավիճակ, երբ մի քանի ամիսների ընթացքում կտրուկ նվազել է ձեր ընտանիքի եկամուտը՛՛,-դիմեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին և Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին:  

՛՛Մոր հավատը պետության նկատմամբ խարխլում եք, այն կառույցը, որ պիտի պաշտպանի պետության շահերը, հարյուր տոկոսով գցում եք:  ՛՛Ձեր համար ես ընդամենը թիվ եմ, որ գուցե խարդախ են, գործի են անցել արձակուրդ գնալուց մի քանի ամիս առաջ, բայց ոչինչ չեք ասում մարդկային պատմությունների մասին, որ մայրերը անդուլ աշխատում են: Ու հավասարության նշան եք դնում իմ ու պոտենցիալ խարդախների միջև՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ