26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Էս եկել եք զենք կոխեք հա՞. էլի Վազգենի մասին /վիդեո/

Սեյրան Չիլինգարյանի հանդիպումը՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ, ցավոք հիշողության քաղցր պատառիկ պիտի դառնար: Գործարար Չիլինգարյանը երբեք չի պնդել, որ շարունակ կռվի դաշտում է եղել, նրա առաքելությունը թիկունքում աշխատելը և հնարավորինս պարենով և զինամթերքով ջոկատներին  ապահովելն էր:

Չիլինգարյանը երդվում է, որ երբեք ոչ մի ջոկատի մեջ տարբերություն չի դրել, բոլորին օգնել էիր անձնական միջոցներով ու սրտանց…

“Զինամթերք տանելու վերջին պարտյան էր, 19 ավտոմեքենա՝ գռուզավիկ, երկու ավտոբուս և լեխկավիկներ, որ պետքա վերջին զենքը բարձենք Հոկտեմբերյանից, դրանից հետո պիտի հասնեինք Շամշադին, որ վերջնական պատասխանը տանք: Գիշերվա ժամը 3-ին տղաների մեջ կանգնած եմ ու լավ է կամուֆլյաժով եմ, մեկ էլ ջիպ դեմս կանգնեց: Ու իրա ձենով ասեմ, Սպարապետը ասեց՝ էս ու՞րա Չիլինգարյան Սեյրանը, էս եկել եք զենք կոխեք հա՞…”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Սեյրան Չիլինգարյանը:

Նա հստակեցնում է՝ Վազգեն Սարգսյանը միշտ իր խոսքի տերն էր:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ