01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Այդ չարաշահումների արդյունքում չպետք է վճարեն 80% կանայք

”Այս օրինագծով փորձում եք լուծել այն խնդիրը, որ ծախսերը նպատակային չեն: Դուք իբրև թե փորձում եք սահմանափակել չարաշահումները”,- այսօր Ազգային ժողովում ”Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասաց քննարկման մասնակից Մանե Թանդիլյանը` նշելով, որ իր ելույթներից մեկում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը խոսել է 20% չարաշահումների մասին: ”Այդ չարաշահումների արդյունքում չպետք է վճարեն 80% կանայք”,- ասաց:

Նախարարն ուղղեց` ինքը չի օգտագործել չարաշահում տերմինը: ”Դրանք իրավական ակտով սահմանված իրողությունների ներքո կատարվող գործողություններ են: Սակայն երբ խոսում ենք ծախսաարդյունավետության մասին, նկատի ունենք այս երևույթները: Եթե ընթացքում ձևախեղում է լինում, որը ենթադրում է, որ ծրագիրը նպատակին չի ծառայում, խնդիր ունենք անդրադառնալու բովանդակությանը”,- ասաց նա:

Մանե Թանդիրյանն արձագանքեց, որ կինը 140 օրվա համար պետք է փոխհատուցվի նախորդ ամիսներին: Արտեմ Ասատրյանն էլ հավելեց, որ պետք է տարանջատվեն հղիության և հիվանդության նպաստները:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ