15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում շինարարական վերելակի ընկնելու հետեւանքով աշխատող է մահացել. կան վիրավորներ

Այսօր վաղ առավոտյան Մոսկվայի կենտրոնում գտնվող նորակառույցներից մեկի մեծ բարձրությունից շինարարական վերելակ է ընկել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, յոթը` վիրավորվել, գրում է РИА Новости-ն: Գործակալությունը, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին, հայտնում է, որ դեպքի հետևանքով մահացել է Թուրքիայի քաղաքացի: “Նախնական տվյալներով՝ բոլոր վիրավորները Թուրքիայի քաղաքացիներ են”,- տեղեկացրել է աղբյուրը: Այժմ պարզվում են դեպքի […]

Գունավոր հեղափոխությո՞ւն. դեսպանները հետ են կանչվում

Henaran.am-ի տեղեկություններով, առաջիկայում Հայաստանում գտնվող որոշ դիվանագիտական կորպուսներում կադրային փոփոխություններ կլինեն: Հայաստան են գործուղվելու այնպիսի դեմքեր, ովքեր առնչություն են ունեցել այլ երկրներում տեղի ունեցած գունավոր հեղափոխությունների հետ: Չի բացառվում, որ այդ դիվանագետները աշխատեն եռյակում ընդգրկված ուժերի հետ, մասնավորապես նրանց թիրախը դառնա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Մեր ունեցած տեղեկություններով առաջին փոփոխությունը սպասվում է ԱՄՆ-ի դեսպանությունում:

Արտակարգ իրավիճակ Կիևյան փողոցում. քաղաքացին փորձում է ցած նետվել /ֆոտո/լրացված/

Հոկտեմբերի 15-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ: 1975 թ. ծնված Ս. Ա.- ի ինքնասպանության փորձը կանխվել է: Վերջինս հոսպիտալացվել է ”Արմենիա” ՀԲԿ: Դեպքի վայրում […]

ԵՏՄ-ին միանալը հնարավորություն է տալիս քայլեր անել դեպի ԵՄ. Վարդան Այվազյան

 Նախագահի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը կարծում է , որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հանգեցնելու է նրան, որ ի վերջո Հայաստանը կանգնի ”կամ-կամ”-ի առաջ: Այդ մասին նա խոսեց այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Ըստ Իսագուլյանի` կանխատեսումները, որ մի կողմ բռնած ուղղությունը ի վերջո հանգեցնելու է ”կամ-կամ”-ի դարձան իրականություն.”Հոկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագիրը արդեն հավաստեց, որ 2015 […]

“Իսլամական պետության” ահաբեկիչները հատել են Թուրքիայի սահմանը

Սիրիայի հյուսիսային Քոբանի քաղաքն ավելի քան 3 շաբաթ պաշարած “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման գրոհայինները ներթափանցել են նաև հարևան Թուրքիա, գրում է Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական “Ջումհուրիյեթ”-ին: Նշվում է, որ ԻՊ-ի երկու ահաբեկիչ երկաթգծերի տարածքով հատել են Թուրքիայի սահմանը և փորձել իրենց հետ վերցնել ականապատ տարածքից Քոբանի անցնել ցանկացող մի քաղաքացիական անձի: Ահաբեկիչները ձախողվել են, քանի […]

Վարդան բացահայտում է իր ու Միհրան Ծառուկյանի գաղտնիքը

“Մարդ, ում համար ես հաղթահարել եմ 2236 կիլոմետր ճանապարհ: Ես ասել էի, որ նոր տեսահոլովակ եմ նկարահանելու, բայց չէի ասել, որ դա դուետ է լինելու Միհրան Ծառուկյանի հետ: Բոլոր ճանապարհները տանում են  Երևան, անգամ եթե քասթինգի ես գալիս Մոսկվա…պատահականություններ չեն լինում…”,-ֆեյսբուքյան հանրագրում գրել է մերկապարուհի Վարդանուշ Մարտիրոսյանը: 

Անձրև ու ամպրոպ

Հոկտեմբերի 15-ին առանձին լեռնային շրջաններում, 16-17-ը, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: 18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ին էապես չի փոխվի, 16-ի ցերեկը կնվազի 2-3, 19-ի ցերեկը՝ ևս 2 աստիճանով:

Ինչո”ւ Արաքս Մանսուրյանը չի երգում եղբոր երգերը /վիդեո/

Հռչակավոր օպերային  երգչուհի Արաքս Մանսուրյանը չի երգում իր եղբոր՝ ոչ պակաս անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի երգերը: Այդ մասին խոստովանեց Հայաստանում գտնվող երգչուհին և մանրամասնեց.՛՛Կոմիտասին պաշտում էի, բայց երբեք չէի ուզում երգել՝ վախենում էի: Ու առաջին անգամ, երբ թույլտվություն ունեցա Հայաստանից դուրս գալու ու գնացի Բուլղարիա՝ այնտեղ երգեցի…..՛՛,-հուզմունքով հիշեց երգչուհին: Մանսուրյանի համար թանկ ու մի տեսակ […]

Հորդորում է Արթուր Օսիկյանը

Հոկտեմբերի 14-ից գործարկվում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքը (www.ced.am): Կարեւորելով քրեակատարողական ծառայության գործունեության վերաբերյալ օբյեկտիվ եւ ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը ԶԼՄ-ներին, նաեւ երկխոսության միջավայրի ձեւավորումը՝ հուսով եմ, որ կայքի միջոցով լրագրողները եւ քաղաքացիները կարող են գտնել իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ: Մասնավորապես, կայքում տեղ գտած իրավաբանական օգնության էջն անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու հնարավորություն կընձեռի […]

Ֆուտբոլասերները շտապում են մարզադաշտ

 Հայ ֆուտբոլասերները շտապում են դեպի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտ, ուր ժամը 20-ին կկայանա Ֆրանսիա-Հայաստան ֆուտբոլային խաղը: Նրանք խցանում են առաջացրել Խանջյան փողոցում, բայց կարծես վարորդները չէին բողոքում: Տեսանյութը առանց մեկնաբանության:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված