29 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սուրիկ Խաչատրյանի լուսանկարը “կորել” է /լրացված/

Սյունիքի մարզպետարանի կայք-էջում չնայած տեղադրված է նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղերձը, սակայն նրա լուսանկարը չկա: Փոխարենը դատարկ քառակուսի է, իսկ ուղերձում մարզպետը ողջունում է բոլորին եւ ակնկալում արդյունավետ համագործակցություն:   Ժամը 14.10 Սյունիքի մարզպետարանի կայքում տեղադրված է Սուրիկ Խաչատրյանի լուսանկարը:

“Ֆրանկֆուրտեր ալգեմայնե” թերթն անդրադարձել է Սրբոց Նահատակաց եկեղեցու ոչնչացմանը

Սեպտեմբերի 24-ի համարում “Ֆրանկֆուրտեր ալգեմայնե” թերթն անդրադարձել է Սրբոց Նահատակաց եկեղեցու ոչնչացմանը Երկրորդ ոչնչացում Հայերի համար սիրիական Դեյր էլ Զոր քաղաքը նույն նշանակությունն ունի, ինչ հրեաների համար Օսվենցիմը: 1915-16թթ. Եփրատ գետի երկայնքով, հարյուր հազարավոր հայեր, որոնք ըստ երիտթուրքերի պաշտոնական ձևակերպման Թուրքիայից “տեղահանվել” և փրկվել էին, իրականում բաց համակենտրոնացման ճամբարում սպանվել կամ սովի են մատնվել: “Ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող եկեղեցին” վկայում էր […]

Անկախ պարգեւներից՝ ծառայել ու ծառայելու եմ. Պարգեւ Սրբազան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 25-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որի ընթացքում երկրի ղեկավարն “Արցախի հերոս” բարձրագույն կոչման արժանացած Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին է հանձնել “Ոսկե արծիվ” շքանշան: Իր խոսքում Նախագահը կարեւորել է եկեղեցու դերակատությունը հայ ժողովրդի եւ Արցախի […]

Տարոն Մարգարյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետին

ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի հիմնադրման 91-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետի հետ: Ողջունելով Երեւանի քաղաքապետին` Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նախ շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին հրավերն ընդունելու համար, ընդգծելով, որ սա եւս մեկ հրաշալի առիթ է քննարկելու հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջեւ հաստատված […]

ՀՀ նախագահը շնորհավորել է Նիկոլայ Ռիժկովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ: “Հարգելի Նիկոլայ Իվանի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 85-ամյա փառահեղ հոբելյանի կապակցությամբ: Պետական գործչի Ձեր երկարամյա փորձը, պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը, վերլուծական միտքը, առաջնորդի որակները եւ խորաթափանցությունն իրենց ծանրակշիռ […]

16-րդ հարկից վայր ընկնելուց հետո 6-ամյա երեխան ողջ է մնացել

Մոսկվայում 6 տարեկան երեխան վայր է ընկել 16-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից եւ հրաշքով ողջ է մնացել, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Երեխան ընկել է պատուհանի տակ կայանված մեքենայի վրա: Նրան ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանով: Այլ մանրամասներ առայժմ չի հաղորդվում:

Առաջնորդը հրահանգել է՝ լցնել

Սեպտեմբերի 28-ին Եռյակի հանրահավաքը նախատեսված է Սիսիանում: Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն այս օրերին ջանասիրաբար լծվել է հանրահավաքի կազմակերպման աշխատանքներին: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է՝ լցնել հրապարակները: Սիսիանի քաղաքապետը անձամբ ճշգրտում է ցուցակները, որպեսզի մարդկանց համապատասխան քանակն ապահովված լինի: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանրահավաքին պարտադրված մասնակցելու են քաղաքապետարանի ենթակայությամբ հաստատությունների աշխատակիցները: Ի […]

Ոնց կխփեն թուրքին /վիդեո/

“Սահմանամերձ գյուղում էլ կարող են չեմպոիններ ծնվել: Երեխեքը պատրաստ են, գիտեք ոնց կխփեն թուրքին: Մենակ ֆինանսի հարց կա, բայց ոգին բարձրա՛՛,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սահմանամերձ երեք գյուղի կարատեի մարզիչ Արամ Աղաբաբյանը: Արամը ծնունդով Արծվաբերդից է, սակայն մարզում է նաև Չինարի և Չորաթան գյուղերի երեխաներին: Գյուղերում բազմաթիվ խնդիրներ կան, երիտասարդները հեռանում են… Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Հայաստանը կդառնա հրապարակ՝ չեխ արտադրողի համար /վիդեո/

“Եվրասիական տնտեսական միության անդամակցելու դեպքում Հայաստանը կարող է լինել լավ հրապարակ, որպեսզի չեխ արտադրողը մուտք ունենա եվրասիական շուկա եւ հակառակը”,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ նրա ղեկավարած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ից 26-ը պաշտոնական այցով Չեխիայում էր: Փոխնախագահի խոսքով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Չեխիա կատարած այցից հետո շատ բան […]

Հայտնի են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածուները

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմը հայտնում է, որ ՀՀ Նախագահի 2014 թվականի օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված կարգի համաձայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի մասին հայտարարության հրապարակմանը՝ 2014 թվականի սեպտեմբերի 3-ին, հաջորդող 20 օրվա ընթացքում մրցույթին մասնակցելու համար ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ է դիմել թվով 14 հավակնորդ, որոնց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի