30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Որքան են կազմում կուտակայինի վճարումները

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց, որ Կուտակային կնսաթոշակային համակարգի ներդրման ծրագրով նախատեսվել է 13մլրդ 258մլն դրամ՝ նախորդ տարվա 20մլրդ-ի փոխարեն: Նա հարցրեց Ֆինանսների փոխանախարար Պավել Սաֆարյանին, թե ինչով է պայմանավորված այս նվազումը: 

Պավել Սաֆարյանն ասաց, որ կուտակայինի տարբերությունը շուրջ 7 միլիարդից ավել պայմանավորված է օրենսդրության փոփոխությամբ, քանի որ որոշվեց, որ միայն պետական ծառայողներն են մասնակցում համակարգին և կամավորական սկզբունքով: 
Թե ինչպիսին է ընթացքը կուտակայինի հարցով, Պավել Սաֆարյանը նշեց, որ ճշգրիտ թվերն ավելի ուշ կներկայացնի՝ տեղեկանքին ծանոթանալուց հետո, բայց նկատեց, որ եթե չի սխալվում 14,7մլրդ դրամ վճարումներն են կատարված:

Խոսրով Հարությունյանին նաև հետարքրրում էր ծննդաբերության նպաստի համար հատկացված 5մլրդ 887 մլն դրամը, որը նախորդ տարվա համեմատ աճել է: ՛՛Արդյոք այս ծավալը հաշվի է առնված, ընդգրկելով Կառավարության վերջին նախաձեռնությունը, թե սա առանց այդ նախաձեռնության է՛՛,-հարցրեց պատգամավորը: Պավել Սաֆարյանը պատասխանեց, թե բյուջեն հաշավարկվել է մինչև այս օրենսդրական փոփոխությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ