05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նաիրա Զոհրաբյանը որպես օրինակ բերեց Ֆինանսների նախկին նախարարի կնոջը

՛՛Հղիներին տրվող գումարի մասին նախորդ կառավարության ժամանակ ԲՀԿ-ը ներկայացրեց առաջարկ, որ այդ նպաստը տրվի նաև չաշխատող մայրերին: Այդ ժամանակ մեր նախաձեռնությունը որակվեց պոպուլիզմ՛՛,-այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագածի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: ՛՛Ես ուրախ եմ, որ այս կառավարության գնահատականները պոպուլիզմի վերաբերյալ փոփոխվել են, ես պաշտպանում եմ բոլոր այն կանանց, որ դուրս են եկել՝ իրենց իրավունքները պաշտպանելու, բայց պետք է լինենք անկեղծ ու հասկանանք, որ այստեղ նաև լրջագույն խնդիր կա՛՛: Որպես օրինակ Զոհրաբյանը բերեց Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կնոջը, ում այսօր անդրադարձել էր մամուլը: Նշենք, որ ՀՀ ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը ծննդաբերությունից անմիջապես հետո վերադարձել է աշխատանքի եւ որպես հղիության եւ ծննդաբերության նպաստ ստացել 20 մլն դրամ` ըստ մամուլի:

՛՛Շատերն իրենց չեն կարող թույլ տալ լինել Ֆինանսների նախկին նախարար ու իրենց կանանց դեկրետ ուղարկելուց տասնյակ միլիոնավոր դրամների գումար դուրս գրել, շատերն իրենց չեն կարող թույլ տալ լինել արտոնյալ ու գործարքների մեջ մտնել գործատուների հետ՝ վերջին մեկ տարում բարձր աշխատավարձի գնալու ու անտրամաբանական հոնորար ստանալու՛՛,-նկատեց պատգամավորը, ապա հետաքրքրվեց նախարարից, թե ինչպես է լուծվելու այս խնդիրը:

  Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ասաց, որ այս խնդիրն արդեն չորս-հինգ տարվա պատմություն ունի, ՕԵԿ-ի հետ էլ է դա քննարկվել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ չաշխատող մայրերի հղիության և ծննդաբերության նպաստի հետ կապված որևէ փոփոխություն չի եղել մոտեցումների մեջ, խնդիրը մի քանի տարի շարունակ քննարկվել է, և բոլոր քաղաքական ուժերն այդ ուղղությամբ իրենց մտահոգությունը միշտ հայտնել են: ՛՛Վերջին տարիներին ներկայացրած նախաձեռնությունների վերաբերյալ մեր կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ դա ենթադրում է լրացուցիչ շուրջ 15-16 միլիարդ դրամ տարեկան, որ մինչև երկու տարեկան խնամող բոլոր մայրերին տրամադրվեն այդ նպաստները, և հիմնական խնդիրը դա է եղել, քանի որ հնարավորություն չի եղել՛՛,-հավելեց նա:

Նախարարը համաձայնեց պատգամավորի գնահատականների հետ, որ այսօր  ռիսկերը կան, երբ մի քանի ամիս առաջ ընդունվում են աշխատանքի, ձևակերպվում ու գումարներ են ստանում: Նա հավելեց, որ հիմա քննարկում են հանրության կողմից ստացված առաջարկները, որը թույլ կտա, որ իրապես աշխատող կնոջ իրավունքները չոտնահարվեն ու լուծվեն բոլոր խնդիրները, որոնք իրենց ու հղի կանանց ևս մտահոգում են: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ