30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ձեր չեղած գիտելիքները ցույց մի տվեք հանրությանը. վիճաբանություն Ազգային ժողովում

Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խնդրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին ներկայացնել, թե գործազրկությունն ինչքան է այսօր: Նա ասաց, որ իր տեղեկությամբ՝ գործազրկության մակարդակը 18.6% է, որը տարածաշրջանում ամենաբարձրն է: Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինր ծրագրեր են անում, որ նվազեցնեն գործազրկության, աղքատության մակարդակը: Նա նկատեց, որ ՏԴ-ից եկող տարնսֆերըները նվազել են, և արդյոք գնաճային ճնշումն այս առումով շա՞տ կլինի:

Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ գործազրկության մակարդակի ցուցանիշի հրապարակման հետ կապված ժամանակին եղել է պաշտոնական ու իրական գործազրկություն հասկացությունները, որոնք հիմա այլևս կիրառելի չեն, և ԱՎԾ-ի կողմից են հրապարակվում հիմա այդ ցուցանիշները :

Նախարարը հավելեց, որ մի շարք ծրագրեր իրագործվում են այդ ուղղությամբ, ու այս ժամանակաշրջանում աշխատանքի է տեղավորվել 8155 մարդ: Նա նկատեց, որ նախարարությունը, կարևորելով գյուղացիական աջակցության ծրագիրը, այս տարի էլ է իրականացնում: ՛՛Հիմա փորձում ենք մարզպետների հետ քննարկել, որ այս աջակցության ծրագիրը պետական մյուս աջակցության ծրագրերի՝ վառելիքի, սերմնացուի, արտոնությունների տրամադրամն հետ կապված համադրելի լինեն, դրանք կոմպլեքսի մեջ դիտարկենք՛՛: Նախարարը նաև մանրամասն թվարկեց այլ ծրագրերը, որոնք իրականցնում են, սակայն ԲՀԿ պատգամավորին այս պատասխանը չբավարարեց: Նա նշեց, որ նախարարը գործազրկության մակարդակը հստակ չասաց. ՛՛Հաջորդը՝ գյուղատնտեսական աջակցության առումով ինչքան գումար եք տրամադրում մեր գյուղաբնակ մեկ քաղաքացուն՛՛,-հարցրեց նա:

Մելքումյանին ընդհատեց Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը. ՛՛Հիմա սոցապ նախարարը ոնց կարող է պատասխանել, երբ այդ աջակցությունը գտնվում է մի այլ ոլորտում՛՛:՛՛Մի րոպե, մի րոպե, որ աձակցությունը՛՛,-նետեց Մելքումյանը՝ հավելելով, որ նախարարը հասկացավ, թե ինչին էր վերաբերում իր հարցը: ՛՛Դուք ուզում եք մեթոդաբանական աջակցությո՞ւն ցույց տալ՛՛,-հարցրեց Մելքումյանը Հակոբյանին: ՛՛Ոչ, ես կարող եմ ձեզ աջակցություն ցուցաբերել: Դուք օգտագործում եք գնաճի գաղափարը, սոցապնախարարը դրա հետ իրոք կապ չունի: Հիմա խնդրում եմ ձեզ հարցերը կարգավորեք միայն այս ոլորտում՛՛,-արձագանքեց Հակոբյանը:

՛՛Ես խնդրում եմ՝ դուք այդպես շատ  կուրծք ծեծելով բան չանեք այս առումով, հարցերը բխում են ներկայացված նյութից՛՛,-ասաց Մելքումյանը, իսկ Հակոբյանն էլ արձագանքեց. ՛՛Խնդրում եմ՝ այստեղ ձեր չեղած գիտելիքները ցույց մի տվեք հանրությանը՛՛: ՛՛Դուք էլ ձերը, շատ բան մի արեք, պետք չէ այդպես ոգևորվել: Սոցապնախարարը կառավարության անդամ է, պետք է գնաճային ճնշումներից տեղյակ լինի, ինչպես մենք ու դուք՛՛,-ասաց պատգամավորը: Նախարարն էլ հավելեց, որ այստեղ իրենք գործառույթներ չունեն, գնաճի ճշնշման առումով վերլուծությունները, պատասխանները այլ նախարարությունների իրավասոթյունների ներքո են:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ