09 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչ եղանակ է սպասվում այսօր

Հոկտեմբերի 26-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն: Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին: Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում` անձրևի: Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-9 աստիճանով:   […]

Երիտասարդները բարձրանում են ավտոբուս ու երգում /վիդեո/

Հոկտեմբերի 23-ին մի խումբ երիտասարդներ 5-6-հոգանոց խմբերով բարձրանում էին ավտոբուս, երգում ժողովրդական ու հայրենասիրական երգեր և նվիրում ազգային երգերով ձայնասկավառակներ: Ակցիայի նպատակն էր տարածել հայ երգը հանրային տրանսպորտում և վարորդներին կոչ անել լսել ու տարածել մեր հայկական երաժշտությունը: Նախաձեռնության մասնակիցներն էին «Խազեր» երգչախումբը, «Մենք» ազգային երգի ու պարի խումբը, «Քարահունջ» ֆոլկ խումբը, «Կանաչ ջոկատ» բնապահպանական […]

Շնագայլը հարձակվել և վնասել է գյուղի բնակիչներին

Հոկտեմբերի 24-ին, ժամը 22.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում հոկտեմբերի 23-ին և 24-ին շնագայլը հարձակվել և վնասել է գյուղի բնակիչներ՝ Վ. Բ.-ին (ծնվ.1976թ.) և Ս. Չ.-ին (մոտ 55 տ.): Վերջիններս տեղափոխվել են Իջևան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ բնապահպանության […]

Աղջիկ երեխա ունենալը հարստություն է

ՀՀ առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում անցկացվեց «Իսկ դու ունե՞ս աղջիկ» խորագրով միջոցառում: Համանուն ֆլեշմոբին մասնակցած հայրեր-դուստրեր լուսանկարների ցուցահանդեսի և «Արմնյուզ» հեռուստաընկերության պատրաստած փոքրիկ տեսաֆիլմի միջոցով հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրվեց սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրին:           ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ […]

Առաջին հաղթանակների շրջանը /վիդեո/

Երկրի  խնդիրները շարունակ հուզում են ՀՀ քաղաքացի Սամվել Մարգարյանին: Մարգարյանը բանաստեղծություն է ձոնել և ցանկանում է այն նվիրել՝ այսօր,  հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպած ուժերին: Մարգարյանը դեռ հավատում և վստահ է, որ հայ ժողովուրդը դեռ կապրի ապահով երկրում: Մարգարյանի կարծիքով սկսվել է առաջին հաղթանակների շրջանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Եռյակի, ՕԵԿ-ի ու դավաճանի պիտակի մասին

՛՛Օրինաց երկիրը՛՛շատ կուզենար մասնակցել հանրահավաքին, բայց նրան չեն ընդունի՛՛,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Մանուչարյանի դիտարկմամբ  ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցությունը դավաճանել է իր ժողովրդին, եւ այդ արարքը ժողովուրդը չի ների. ՛՛Եթե նրանք վերցնեն ՛՛Օրինաց երկրին՛՛, դավաճանի պիտակը նրանց վրա էլ կկպչի՛՛,-նկատեց քաղաքական գործիչը: Մանուչարյանի կարծիքով մյուս կուսակցություններն էլ կուզեին մասնակցել […]

Բարեգործական ծրագրերը կշարունակվեն

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց «Հայաստան» հիմնադրամ ԱՄՆ խորհրդի անդամ, Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցության գործադիր տնօրեն Իրինա Լազարյանին։           Նախարարին ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը` գործադիր տնօրենը նշեց, որ Հովարդ Կարագյոզյան հիմնադրամը, հիմնադրվելով Նյու Յորքում, Հայոց ցեղասպանությունը վերապրած որբ երեխաներին սկսել է օգնություն և կրթություն տրամադրել 1921թ.-ից։ 1988թ. վերջերին հիմնադրամը ծրագրեր է իրականացրել Հայաստանում և […]

Ցանկացել են թունավորել խավարասերներին, թունավորել են մարդկանց

Տյումենում մասսայական թունավորման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ինչպես պարզվել է, բնակելի շենքում ցանկացել են թունավորել խավարասերներին, սակայն արդյունքում 21 բնակիչ է թունավորվել: Նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց, սակայն գտնվում են նորմալ վիճակում, նրանց որեւէ վտանգ չի սպառնում: Պարզվել է, որ թունավորումը կատարվել է շենքի նկուղում, սակայն մինչեւ 5-րդ հարկի բնակիչները թունավորվել են:

՛՛Երևանցիներին ենք հանձնում հանգստի հերթական գեղեցիկ անկյուններից մեկը՛՛

Նոր Նորք վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նորակառույց ևս երկու հանգստի գոտիներ: Ծրագրի կյանքի կոչումն ու նոր և համարավետ այգու բացումն առավել քան սպասված էր Ջրվեժ Բանավան 2-րդ և 4-րդ  շենքերի հարակից տարածքի բնակիչների համար: Բնակիչների խնդրանքով քաղաքապետը նկարազարդվող պատին անձամբ է գունավորել խաղաղության […]

Կադաֆիին ծեծելով սպանեցին ու բռնաբարեցին. ի՞նչ վտանգ է սպառնում Հայաստանին/վիդեո/

 ”Ցավոք սրտի այսօր ողջ տարածաշրջանում  Հայաստանը ամենաթույլ երկրներից մեկն է:  Դա  ապացուցվեց նաև այն հանգամանով, որ երկու օր առաջ երկրի վարչապետը գտնվում էր Իրանում: Ճիշտ է այդ մասին շատ հրապարակումներ չեղան, բայց ես կասեմ: Ամեն ինչ սկսվեց արաբական գարուն կոչվածից, երբ նախկին խաղաղ պետությունները վերածվեցին պատերազմի դաշտի: Եթե հիշենք ինչ եղավ Սադամ Հուսեինի և Իրաքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի