Վաղվանից հացադուլի կնստեն. պահանջում են՝ նախագահից
՛՛Մանանա Գրեյն՛՛ՍՊ ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն դրամի գողության գործով՝ օժանդակության համար մեղադրվող HSBC աշխատակից Աշոտ Առուշանյանի ընտանքի անդամները, այսօր , Նախագահի նստավայրի մոտ էին:
Հարազատները չեն համակերպվում այս գործով կայացված դատավճռի հետ:
Ի պաշտպանություն Աշոտ Առուշանյանի` մոտ 50 մարդ արդարություն պահանջող պաստառներով Կասկադի մոտից երթով հասան ՀՀ նախագահի նստավայր:
Նրանք Սերժ Սարգսյանից պահանջում են ուշադրություն դարձնել այս խնդրին, պահանջում են վերահաստատել արդարությունը:
Առուշանյանի հարազատները նամակ հանձնեցին նախագահի աշխատակազմին․ ՛՛Նամակը հանձեցինք, բայց մենք վաղը կսկսենք հացադուլ անել։ Պետք է նախագահին ճնշած պահենք որպեսզի խնդրին լուծում տրվի, վաղը հացադուլ կանենք, թե որքան կտևի չենք կարող ասել, քանի որ այդ ամենը կախված է նախագահի որոշումից՛՛,-նշեցին հարազատները:
Աշոտ Առուշանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ դատարանն անգամ գործով միակ ապացույցը անթույլատրելի ճանաչելով, նրան դատապարտեց 5,5 տարի ազատազրկման:
Ընտանիքի անդամները չեն կորցնում իրենց հույսը, նրանք կարծում են որ իրենց քայլը կօգին հասնել արդարության: