Ռուբլին կայունանում է. Էկոնոմիկայի նախարար
՛՛Մասնագիտորեն և իրավական տեսանկյունից ավելի ճիշտ է, որ վավերացվում է, հետո սկսում ենք հաշվի առնել՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպարույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն՝ ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե ԵՏՄ-ի անդամակցության ռիսկերը հաշվի չեն առնվել բյուջեում, սակայն իշխանություններն ասում էին, որ անդամակցությունն անկասկած լինելու է: Նախարարը չի կարծում, որ բյուջեում ռիսկեր կարող են առաջանալ, երբ անդամակցենք ԵՏՄ-ին: ՛՛Որովհետև ընդհանուր առմամբ հենց բյուջեին վերաբորող հարցերում ռիսկերը հաշվի են առնված՛՛:
Դիտարկմանը, որ դեռևս չանդամակցած ԵՏՄ-ին՝ արդեն այդ միության վնասները երևում են, նա արձագանքեց, որ դրանք միության վնասները չեն, այլ այլ խնդիրներ են: Ինչ վերաբերում է նրան, որ ՌԴ-ի տնտեսությունն ամեն դեպքւոմ ճգնաժամի մեջ է, ապա նախարարն ասաց. ՛՛Եթե նայում ենք վճակագրությանն, ապա նրանք որոշ ճյուղերում ունեն թեթև, բայց աճ՛՛: Ճշմարիտյանի խոսքով՝ տարվա վերջին կարվի հաշվարկ, թե որքան ԵՏՄ-ը կազդի ՀՀ-ի ՀՆԱ-ի վրա: ՛՛Եթե նկատել եք՝ երեկվա դրությամբ ռուբլու որոշակի կայունացում կար, այսինքն՝ այնուամենայնիվ Ռուսաստանն ինչ-որ քայլեր է անում դրական արդյունքների համար՛՛:
Նա ընդգծեց, որ ցանկացած պետություն ունի իր գործիքները՝ տվյալ պարագայում կիրառելու, և ՌԴ-ը ևս ունի այդ գործիքները, ու դա ի հայտ է գալիս: ՛՛Որոշակի կայունացում եղավ նաև նավթերի գներ մեջ երեկ ու առաջին օրը, և սա իր ազդեցությունն ուեննուոմ է: Մենք պետք է հուսանք, որ իրավիճակը կկայունանա, որպեսզի մեր արտահանողները կարողնան իրենց դաշռտ ապահովել: Ամեն դեպքում մեր արդյունքերողների առումով ամենայն աջակցություն ցուցաբերվում է՛՛: Հարցին, թե կարող է ռուբլու արժեզրկումն ազդեցություն ունենալ ՀՀ-ի բյուջեի վրա, նա պատասխանեց. ՛՛Եթե ուշադրություն դարձնեք, տրանսֆերների աճը կազմել է 0.4%, եթե ռուլու արժեզրկումը չլիներ, դա կլիներ երևի 8-9%-ներին մոտ: Նաև պետք է հաշվի առնենք, թե որ ոլորտներում են աշխատում մեր հայրենակիցները: Շինարարությունը մի քիչ անկում ունի, իսկ մանրածախ առևտրի ոլորտը մի քիչ աճում է, այնպես չէ, որ այդ պատժամիջոցների արդյունքւոմ միանգամից այնպիսի ցուցանիշներ են լինում, որ հենց մեր հայրենակիցների վրա անմիջապես ազդում է: Նաև կախված է մյուս տարվա բյուջեում ՌԴ-ն ինր գործիքներ է նախատեսում՛՛:
Ինչ վերաբերում է պատճամիջեցներին, ապա նախարարն ասաց, որ դա դժվարություններ է առաջացնում երկու կողմի համար էլ: